ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղրղզստանը` ԵԱՏՄ արտաքին սահման

 

 

Օգոստոսի 12-ին Ղրղզստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության 5-րդ լիիրավ անդամը: Ղրղզստանի միացումը ԵԱՏՄ-ին ենթադրում է երկրի անցումը միասնական մաքսային տարիֆի, ԵԱՏՄ տարածքում ղրղզ աշխատանքային միգրանտների համար քննությունների և քվոտաների վերացում, ինչպես նաև որոշակի սոցփաթեթի տրամադրում, այդ թվում նաև՝ բժշկական սպասարկման:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնակատար Տատյանա Վալովայան նշել է, որ Ղրղզստանին անհրաժեշտ է կարգի բերել իր արտաքին սահմանները, որոնք դառնում են միության արտաքին սահմաններ: Բացի Ղազախստանից, Ղրղզստանը սահմանակցում է նաև Չինաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ, որոնց հետ սահմանի զգալի մասը դեռ գծանշված չէ և վիճելի է համարվում: Բացի Աֆղանստանում ռազմաքաղաքական իրավիճակի սրացումից, որին սահմանակից են Տաջիկստանն ու Ուզբեկստանը, դա կարող է հանգեցնել նարկոթրաֆիքի աճի: Չի բացառվում նաև Չինաստանից մաքսանենգության հնարավորությունը:

Գաղտնիք չէ, որ Ղրղզստանի եվրասիական ինտեգրացիան բոլորովին չի ուրախացնում ոչ Եվրամիությանը, ոչ ԱՄՆ-ին, մանավանդ ղրղզական Մանաս կայանից ամերիկյան բազայի դուրսբերումից հետո: Երկրում հնարավոր է ևս մեկ գունավոր հեղափոխություն, մանավանդ որ նախադեպեր արդեն եղել են 2005 և 2010 թվականներին: Բացի այդ, գոյություն ունի նաև այն սպառնալիքը, որ Իսլամական Պետությունը և Թալիբանը շուտով կարող են հարված հասցնել Կենտրոնական Ասիային: Տեղեկություն կա այն մասին, որ ԻՊ ղեկավարությունը հատկացրել է 70մլն դոլար կենտրոնաասիական տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու համար:

Վերջերս ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն օգնում է Ղրղզստանին ազգային բանակն ամրապնդելու հարցում, որպեսզի այն «պատրաստ լինի իրավիճակի զարգացման ցանկացած, նույնիսկ բացասական տարբերակին»: Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան էլ ասել է, որ ՀԱՊԿ Հավաքական ուժերը կպաշտպանեն Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանները Աֆղանստանից ծայրահեղականների հնարավոր ներխուժումից և դրանով կկանխեն իրավիճակի ապակայունացումն ինչպես կենտրոնաասիական երկրներում, այնպես էլ Ռուսաստանում: «Մենք պատրաստ ենք, մենք ուղղակի ընտրություն չունենք: Պատրաստ են դաշնակիցները (Ղրղզստանը և Տաջիկստանը), պատրաստ են և հավաքական ուժերը», - մեջբերում է Բորդյուժայի խոսքերը ՌԻԱ Նովոստի-ն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: