ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպան և Իսրայելը կրճատել են Ադրբեջանից գնվող նավթի ծավալները

 Արևմտյան Աֆրիկայից նավթի մատակարարումների մեծացման հետ կապված Եվրոպայում կնվազեն նադրբեջանական Azeri Light եւ CPC Blend նավթի վաճառքի ծավալները: Այդ մասին գրում է ամերիկյան անկախ Platts գործակալությունը՝ աշխարհում էներգետիկ արդյունաբերության վերաբերյալ ամենահեղինակավոր տեղեկատվական աղբյուրներից մեկը:

Հաշվի առնելով Ասիայում Արևմտյան Աֆրիկայի նավթի պահանջարկի նվազումը և փոխադրման առավել հարմար երթուղին` եվրոպական նավթավերամշակող ընկերությունները որոշել են չմշակված նավթի լրացուցիչ մատակարարումներ ընդունել Նիգերիայից և Անգոլայից: Միայն սեպտեմբեր ամսին նախատեսվում է 50 մլն բարել չմշակված նավթի մատակարարում (օրական մոտ 1.6 մլն բարել):

Բացի այդ, օրերս The Financial Times թերթը հայտնել էր մայիսի սկզբից մինչեւ օգոստոսի 11-ը Իսրայելի կողմից իրաքցի քրդերից 19 մլն բարել նավթ գնելու մասին, որի արժեքը համաշխարհային գներով կազմել է գրեթե 1 մլրդ դոլար: Ինչպես հայտնի է, Իսրայելն ավելի վաղ նավթը հիմնականում գնում էր Ադրբեջանից, Ղազախստանից և Ռուսաստանից: Իսկ այժմ 3.5 ամիս առաջ ավելին քան երեք քառորդով ապահովել է իրեն քրդական նավթով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: