ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելն ու Սաուդյան Արաբիան կարող են խաղաղություն հաստատել Իրանի դեմ

Իրանական միջուկային համաձայնագիրը և Իրան - Արևմուտք հարաբերությունների բարելավումը ստիպում է վաղեմի մրցակիցներին երկխոսության եզրեր փնտրել: Զգուշանալով տարածաշրջանում Իրանի ազդեցության ուժեղացումից` Սաուդյան Արաբիան և Իսրայելը փորձում են միասնական ճակատ ստեղծել: Նշենք̦ որ այս երկրները դժկամությամբ ընդունեցին Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև կնքված միջուկային գործարքը̦ թեև սաուդական թագավորությունը̦ ի տարբերություն Իսրայելի̦ պաշտոնական մակարդակով ողջունեց համաձայնագրի կնքումը:

Իսրայելական The Algemeiner կայքը̦ հղում անելով The Wall Street Journal-ին̦ գրում է̦ որ սաուդական զինված ուժերի թոշակի անցած գեներալ Անվար Էշքին իր «անձնական նպատակն» է համարում խաղաղություն հաստատել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև: Սաուդական կառավարության նախկին գլխավոր խորհրդականը Վաշինգտոնում կոնֆերանսին եկել է Իսրայելի ԱԳՆ-ի գլխավոր տնօրեն և վարչապետ Բենյամին Նեթանյահուի վաղեմի ընկեր Դորի Գոլդի հետ: Սաուդացի գեներալը ցանկություն է հայտնել խաղաղություն կառուցել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև̦ քանի որ անհրաժեշտ է դիմագրավել տարածաշրջանում Իրանի ապակայունացնող ազդեցության տարածմանը:

«Իմ և Դորի Գոլդի գլխավոր ծրագիրն Իսրայելի և արաբական երկրների միջև խաղաղության հաստատումն է»̦- ասել է սաուդացի գեներալը: Միաժամանակ նա ընդգծել է̦ որ այս նախաձեռնությունն «անձնական» բնույթ ունի̦ սակայն «Էլ Ռիյադը տեղյակ է ծրագրի մասին̦ և դեմ չէ դրան̦ քանի որ զգում է խաղաղության կարիքը»: Էշքին նաև նշել է̦ որ Իրանի հարցում Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի ծրագրերն ամբողջովին չեն համընկնում̦ հատկապես Իրանին հարվածելու հարցում: Սակայն նրանք մտադիր են դիմագրավել «Պարսկական կայսրությունը» վերականգնելու իրանական ծրագրերին:

Հիշեցնենք̦ որ վերջին շրջանում լրատվամիջոցները հաճախ էին հայտնում Իսրայելի և սաուդական թագավորության միջև ընթացող գաղտնի բանակցությունների մասին̦ որոնք միջուկային համաձայնագրի կնքումից հետո հավանաբար ավելի ինտենսիվ բնույթ են ստացել: Իսրայել - Սաուդյան Արաբիա մերձեցումը միջուկային գործարքի կանխատեսելի հետևանքներից էր: Մոտ ապագայում հավանաբար ականատես կլինենք նաև Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորմանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: