ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԻՊ-ի «Մայն Կամպֆը»

Պակիստանում հայտնաբերված «Իսլամական պետության» փաստաթուղթը, որը կոչվում է «Իսլամական խալիֆաթի, Մարգարեի խալիֆաթի հակիրճ պատմություն», համարվում ԻՊ-ի համար յուրահատուկ «Մայն Կամպֆ»-ը, որում ասվում է, որ «խալիֆաթի հռչակման» հինգերորդ փուլը կառաջնորդվի «բացահայտ պատերազմի» եզրափակիչ փուլով 2017թ.-ին:

Mail Online-ը հաղորդում է, որ այս փաստաթղթի վավերականությունը հաստատել է ԱՄՆ ռազմական հետախուզության պաշտոնաթող ղեկավար Մայքլ Ֆլիննը:

Իսկ ամերիկյան հետախուզության մեկ այլ ներկայացուցիչ էլ ասել է, որ «մինչ աշխարհն Իրաքում և Սիրիայում գլխատումների տեսանյութեր է դիտում, ԻՊ-ը Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից դեպի առաջ է շարժվում»: Նրա խոսքերով, ԻՊ-ի մարտավարությունը Հարավային Ասիայում  նման է աճպարարի գործողությունների, այսինքն՝ աչքի է ընկնում անկանխատեսելիությամբ:

Փաստաթղթում նշվում է նաև, որ նրանք մտադիր են Աֆղանստանում և Պակիստանում լուրջ ահաբեկչական խմբավորում ստեղծել՝ Հնդկաստանում պատերազմ սկսելու և «աշխարհի վերջը» մոտեցնելու համար:

Պենտագոնում հայտարարել են, որ ԻՊ ահաբեկչական խմբավորման ջախջախման վրա 10 տարի կգնա: Բանն այն է, որ իսլամիստները փոխել են իրենց ռազմավարությունը՝ կոալիցիայի ավիահարվածների պատճառած կորուստները կրճատելու նպատակով:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: