ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գարեգին Բ–ն շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ։ Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, ուղերձում ասվում է հետևյալը.

«Գիտելիքի օրվա և 2015-2016 ուսումնական տարվա բացման առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում կրթության ասպարեզի նվիրյալ սպասավորներին, մեր սիրելի ուսանողներին և աշակերտներին:

 

Մեր ժողովուրդն առանձնահատուկ սեր ու ձգտում ունի դեպի կրթությունը և մեծ պատկառանք ու խոնարհում է տածում ուսուցչի և մանկավարժի հանդեպ, ովքեր անմնացորդ նվիրումով ծառայում են սերունդների կրթության և դաստիարակության վսեմ գործին: Մեր երկրի առաջընթացի ու զարգացման, մեր ժողովրդի բարօր կյանքի հաստատման համար առաջնային դեր ունեն կրթական մեր հաստատությունները, որ կոչված են ապահովելու արդի պահանջները բավարարող որակյալ կրթություն, սերմանելու հոգևոր և ազգային արժեքներ մեր զավակաց հոգիներում, որոնց ձեռքերում է մեր ապագան: Ամենքիս առաքելությունն է կերտել ազնիվ, հայրենասեր ու հավատավոր նկարագիրը մեր զավակների, զորացնել նրանց մեջ պատասխանատվությունը ապագայի նկատմամբ և ամրապնդել Աստծո կողմից տրված շնորհները բազմապատկելու և ի շահ մեր երկրի և ժողովրդի գործադրելու հանձնառությունը:

Հայրական սիրով և օրհնությամբ մաղթում ենք, որ Երկնավոր մեր Տերը բազում հաջողություններով պսակի մեր սաների ուսումնառության ընթացքը և շնորհազարդի ու զորակից լինի մեր սիրելի մանկավարժներին և կրթության գործի բոլոր մշակներին իրենց նվիրական և պատասխանատու կոչման և առաքելության մեջ:

Թող մեր Տիրոջ Հիսուսի Քրիստոսի աստվածային ամենառատ սերն ու շնորհները միշտ ձեզ հետ լինեն, ամեն»։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: