ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի ԱԳՆ-ը մուտքի թույլտվություն կտա Հենրիխ Մխիթարյանին

Ադրբեջանի Արտաքին Գործերի նախարարությունը պարզաբանումներ է արել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտապան Հենրիխ Մխիթարյանի Բաքու մեկնելու և մուտքի անցագիր ստանալու վերաբերյալ: Ադրբեջանի ԱԳՆ-ն շեշտել է, որ սպորտը չպետք է խառնել քաղաքականության հետ, և ընդգծել է, որ ֆուտբոլը թիմային բնույթի խաղ է, ոչ թե անհատական:

«Մասնակցելով նմանատիպ խաղերի, պետությունները հանդես են գալիս ՈւԵՖԱ-ի կանոններով և դրանց հիման վրա են խաղեր անցկացնում իրենց երկրների տարածքում: ֆուտբոլի բնութագրիչներից մեկն էլ այն է, որ խաղը թիմային է և այն ընկալվում է ոչ թե անհատական այլ թիմային բնույթի:  ««Դորտմունդի Բորուսիա» ֆուտբոլային ակումբի այցն Ադրբեջանում ընկալվում է ոչ թե անհատական, այլ թիմի այցելության տեսանկյունից, և, չնայած սպորտի և քաղաքականության միջև եղած ընդհանուր եզրերին, Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ սպորտը չի կարելի օգտագործել քաղաքական նպատակներով: Ինչ վերաբերում է անցանկալի անձանց ցանկին, այստեղ յուրաքանչյուր դեպք քննարկվում է անհատական սկզբունքով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Գաբալա»-«Բորուսիա» հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 22-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: