ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ժողովրդավարական» Ադրբեջանը` խորհրդարանական ընտրությունների նախաշեմին

Նավթի համաշխարհային գների անկումից, մանաթի արժեզրկումից և արտարժույթի պահուստի զգալի կրճատումից հետո Ադրբեջանը՝ խիստ ծանր տնտեսական վիճակում  պատրաստվում է նոյեմբերի 1-ին անցկացնել խորհրդարանական հերթական ընտրությունները: Միլի Մեջլիսում տեղերի մեծամասնության հիմնական հավակնորդը հերթական անգամ  իշխող Նոր Ադրբեջան կուսակցությունն է, որը ղեկավարում է  Իլհամ Ալիևը:

Հարկ է նշել, որ հիմնական լարվածությունն առաջանում է կապված գյուլենականների ու Քրդական բանվորական կուսակցության հետ առնչություն ունեցող պատգամավորների հետ: Ինչպես հայտնում է «Ազադլիգ» կայքը՝ Թուրքիան այս անգամ ևս որոշել է կարգ ու կանոն հաստատել  իր «կրտսեր եղբայր» Ադրբեջանի ներքաղաքական կյանքում:  Թուրքիայի իշխանությունները հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում  ԱԶԿ-ի խայտառակ պարտությունն  Ադրբեջանում բնակվող Թուրքիայի քաղաքացիների շրջանում  կապում են այն հանգամանքի հետ, որ  Գյուլենի ցանցն այդտեղի թուրք համայնքում շատ համախոհներ ունի: Այդ իսկ պատճառով Ադրբեջանից պահանջում են խորհրդարան չթողնել Գյուլենի ցանցի և PKK-ի համախոհ պատգամավորներին: 

Այս ամենը, սակայն, արդեն զարմանալի չի թվում՝ հաշվի առնելով Ադրբեջանում ժողովրդավարության ցածր մակարդակն ու հասարակական կազմակերպությունների ու լրագրողների հանդեպ բռնաճնշումները: Այդ համատեքստում քաղաքական ուժերի հանդեպ ճնշումները հազիվ թե բացառություն լինեին: Սակայն, առավել զարմանալին միջազգային հանրության արձագանքն է, ավելի ճիշտ՝ ադեկվատ արձագանքի բացակայությունը:

Չնայած նրան, որ Ադրբեջանը պահանջեց Բաքվից հեռացնել ԵԱՀԿ գրասենյակը, այսօր ԵԽԽՎ-ն  պատրաստակամություն է հայտնում դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին: Նշենք, որ ԵԽԽՎ պատվիրակությունը մշտապես ընդգրկվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության կազմում:

 Բաքուն նման առաջարկ է արել ԵԽԽՎ-ին այն բանից հետո, երբ «Բաքու-2015» խաղերից առաջ եվրոպական պետությունները և ԵՄ-ին կից միջազգային կազմակերպությունները խոսքի ու մամուլի ազատության, նաև քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ Բաքվի իշխանությունների վրա մեծ  ճնշումներ էին գործադրում: 

Հարկ է նշել նաև այն հանգամանքը, որ «դեմոկրատական» Ադրբեջանում  ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես կայանալիք ընտրություններում որևէ լուրջ քաղաքական պայքար և անակնկալներ չեն ակնկալվում:  Հատկանշականն այն է, որ նույնիսկ Ադրբեջանի հասարակությունը հույսեր չի կապում առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ, ինչը բացատրվում է նրանով, որ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանում անցկացված ցանկացած ընտրություններում տեղերի 90 տոկոսը բաժին է ընկել իշխանությունների շահերը պաշտպանող ներկայացուցիչներին...


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: