ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի ՍԴ-ն Սիսի կաթողիկոսության վերադարձի հայցն ընդունել և հավելյալ փաստաթղթեր է պահանջել

Կիլիկիայի Սիս քաղաքի պատմական կաթողիկոսարանը վերադարձնելու պահանջով Թուրքիայի սահմանադրական դատարան դիմած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հույս ունի, որ մինչեւ նոյեմբեր վճիռ կլինի, հայտնում է NEWS.am-ը:

Կաթողիկոսության մամուլի ծառայությունից հայտնել են, որ գործի քննությունն ամենայն հավանականությամբ սեպտեմբերին կսկսվի:

«Հուլիսին Թուրքիայում տոն էր, մեկ շաբաթ ոչ աշխատանքային էր: Օգոստոսի մեկից էլ Թուրքիայի դատարանները մեկ ամսով արձակուրդի գնացին: Այդ պատճառով մեր հայցի քննությունը երկարաձգվեց: Կարծում ենք, որ սեպտեմբերին քննությունը կսկսվի, իսկ հոկտեմբեր-նոյեմբերին արդեն պատասխան կունենանք»,- ասացին մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ ըստ Թուրքիայի Սահմանադրության՝ դատարանը 6 ամսվա ընթացքում պետք է որոշում կայացնի:

Նրանց փոխացնմամբ՝ իրենցից հավելյալ փաստաթղթեր են պահանջել, ինչը նշանակում է՝ հայցն արդեն ընդունվել է Սահմանադրական դատարան:

Հիշեցնենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձի պահանջով ապրիլի 27-ին հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: