ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը փոխում է հանրաքվեի դրվող հարցը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը փոխում է հանրաքվեի դրվող հարցը: Նոր ձևակերպումն ավելի չեզոք կլինի: Նման որոշում է ընդունվել Բրիտանիայի ԿԸՀ հորդորով, հաղորդում է  Lenta.Ru-ն՝ հղում կատարելով Reuters գործակալությանը:

Իսկզբանե ծրագրվում է հանրաքվեի դնել հետևյալ հարցը՝ «Պե՞տք է, արդյոք, Միացյալ Թագավորությունը մնա ԵՄ կազմում»: Հնարավոր պատասխանները երկուսն էին՝ «Այո», «Ոչ»:

Ձևակերպումը հասկանալի էր, սակայն ակտիվիստներից և քաղաքացիներից շատերը դրա մեջ կանխակալություն էին տեսնում: Արդյունքում որոշում է ընդունվել հանրաքվեի դնել հարցը հետևյալ ձևակերպմամբ՝ «Արդյո՞ք Միացյալ Թագավորությունը պետք է մնա Եվրամիության կազմում, թե՞ լքի ԵՄ-ն»: Պատասխանի տարբերակները հետևյալն են լինելու՝ «Մնա Եվրամիության կազմում», «Լքի Եվրամիությունը»:

Հանրաքվեն նախատեսվում է անցկացնել մինչև 2017թ. ավարտը:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: