ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելը դեմ է ՄԱԿ-ի շտաբ գրասենյակում Պաղեստինի դրոշի բարձրացմանը

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Ռոն Պրոսորը կտրուկ քննադատության է ենթարկել բանաձևի նախագիծ, որը ենթադրում է ՄԱԿ-ի շտաբ գրասենյակի տարածքում դիտորդի կարգավիճակով պետությունների դրոշների բարձրացնելը: Այս մասին գրում է Интерфакс-ը`արևմտյան լրատվամիջոցներին հղումով:

Ի դեպ, դիտորդ երկրներ են համարվում նաև Պաղեստինն ու Վատիկանը:

Նշվում է, որ Պրոսորը նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և Գլխավոր ասամբլեայի նախագահ Սեմ Քութեսին` խնդրելով թույլ չտալ փաստաթուղթն ընդունելու վերաբերյալ քվեարկությունը:

Իսրայելի ներկայացուցիչը նշել է, որ Պաղեստինի նախաձեռնությունը «պետականություն և խաղաղություն հաստատող ճանապարհ չէ»:

Դիտորդի կարգավիճակով պետությունների դրոշների՝  ՄԱԿ-ի շտաբ գրասենյակի տարածքում բարձրացնելու մասին բանաձևի նախագիծը ներկայացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային նախորդ շաբաթ: Այժմ ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեն երկու երկիր՝ Վատիկանը և Պաղեստինը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: