ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացի հույս ունի. Լավրով

Մոսկվայում հուսով են, որ ադրբեջանական կողմը կմասնակցի Russia Arms Expo-2015 ցուցահանդեսին։ «Մենք հուսով ենք, որ մեր ադրբեջանցի ընկերները կմասնակցեն ռազմատեխնիկական արտադրանքի ցուցահանդեսին, որը սեպտեմբերին տեղի է ունենալու Սվերդլովսկի մարզում։ Ադրբեջանի ներկայացուցիչները ստացել են համապատասխան հրավեր»,- սեպտեմբերի 1-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նշել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովն ադրբեջանական կողմին շնորհակալություն է հայտնել օգոստոսին Բաքվում Կասպյան նավատորմի երեք նավերի այցը լավ կազմակերպելու համար։ Russia Arms Expo-2015 ռազմական ցուցահանդեսը Նինժնի Տագիլում անցկացվելու է սեպտեմբերի 9-12-ը։

Նշենք, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Բաքվում քննարկել է ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներ՝ մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը և Ռուսաստանի դերակատարումը Մինսկի խմբի շրջանակներում:

«Կասպյան տարածաշրջանում և Անդրկովկասում մենք ռազմավարական գործընկերներ ենք և ընդհանուր առմամբ նույն դիրքորոշումն ունենք միջազգային սուր խնդիրների մեծամասնության վերաբերյալ: Մենք Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկում ենք մեր համագործակցությունը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում և միջազգային այլ հարթակներում», - նշել է Լավրովը:

Ադրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ Լավրովը հույս է հայտնել, որ գործընթացում առաջընթաց կգրանցվի։ «Արժևորում եմ Ձեզ հետ հանդիպելու հնարավորությունը՝ երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում տիրող իրավիճակն ու Ղարաբաղյան հակամարտության հարցը քննարկելու համար։ Սա այն թեման է, որը մենք փորձում ենք հանգեցնել ընդհանուր հայտարարի՝ Ձեր, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների, ինչպես նաև Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարությամբ։ Հուսով եմ, որ ձեռք կբերվի առաջընթաց»,- ասել է Լավրովը։

Նշենք, որ Լավրովի այցը Բաքու տեղի է ունեցել ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմաններին լարվածության հերթական աճի ֆոնին: Այսպես, ինչպես տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հակառակորդն օգոստոսի 31-ի լույս սեպտեմբերի 1-ի գիշերը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիքրապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց: Օգոստոսի 31-­ի գիշերվանից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել նաև Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի և Բերդ քաղաքի ուղղությամբ: Կրակոցների արդյունքում հրազենային վիրավորում են ստացել ժամկետային երկու զինծառայող:

Միևնույն ժամանակ Բաքուն գործի է դրել նաև քարոզչական մեքենան. նախօրեին ադրբեջանական կողմը լուրեր էր տարածել, իբր հայկական կողմը կրակահերթ է բացել  Ադրբեջանի Տերտերի շրջանի Գափանլը գյուղում անցկացված հարսանիքի ուղղությամբ, ինչի հետևաքնով վիրավորվել է երեք մարդ: Ղարաբաղյան կողմն արդեն հերքել է այդ լուրը՝ նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը:

Ինչպես երևում է Լավրովի հայտարարությունից, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների արձագանքից կամ ավելի ճիշտ դրա բացակայությունից, սահմանային այս լարվածությունը և հրադադարի պարբերաբար խախտումներն այլևս դիտարկվում են որպես բնականոն երևույթ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: