ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ը զգուշացնում է. Գազայի բնակիչները մնացել են մարդասիրական օգնության հույսին

ՄԱԿ-ի նոր զեկույցը զգուշացնում է, որ եթե ներկա տնտեսական միտումները շարունակվեն, առնվազն 5 տարի հետո Գազան կարող է «բնակության համար ոչ պիտանի» դառնալ: ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման խորհրդաժողովի հրապարակած զեկույցը մատնանշում է Գազայի 8 տարի տևած տնտեսական շրջափակումը, ինչպես նաև Իսրայելի և պաղեստիցիների միջև վերջին 6 տարվա ընթացքում տեղի ունեցած 3 պատերազմները, գրում է  The Associated Press-ը:

2014 թվականին 50 օր տևած պատերազմի ժամանակ 2200 պաղեստինցի սպանվեց, կես միլիոն մարդ տեղահանվեց, Գազայի առանձին հատվածներ ավերվեցին: «Պատերազմն արդյունավետ կերպով ոչնչացրեց միջին խավին` բնակչության մեծամասնությանը չքավորության մատնելով և թողնելով մարդասիրական օգնության հույսին», - ասվում է ՄԱԿ-ի զեկույցում: Գազայի ՀՆԱ-ն 15 տոկոսով անկում ապրեց, իսկ գործազրկությունը ռեկորդային 44 տոկոս գրանցեց:

Պատերազմները զրկել են Գազային արտահանելու կամ ներքին շուկայի համար արտադելու կարողություններից` ժամանակ չթողնելով վերակառուցման համար: Զեկույցում նշվում է, որ պաղեստինյան տարածքների տնտեսական հեռանկարը «մռայլ» է քաղաքական անկայուն իրավիճակի, կրճատվող մարդասիրական օգնության և վերակառուցման դանդաղ տեմպերի պատճառով:

Գազայի շրջափակումը Եգիպտոսի և Իսրայելի կողմից շարունակվում է 2007 թվականից, երբ ՀԱՄԱՍ-ն իր վերահսկողությունը հաստատեց Գազայի հատվածում: Տնտեսական շրջափակումը նշանակում է, որ պաղեստինցիները չեն կարողանում պարենային օգնություն ստանալ ՄԱԿ-ից: Ինչպես գրում է International Business Times-ը, 2008 թվականին ՄԱԿ-ի խոսնակը հայտարարեց, որ այս շրջափակումը «վերածվել է նաև ՄԱԿ-ի դեմ շրջափակման»:

2014 թվականին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների ժամանակ Եգիպտոսը ավելի քան 1600 ստորգետնյա թունել ավիրեց, որոնք օգտագործվում էին Գազա մթերքներ և զենք հասցնելու համար: Այս թունելների ոչնչացումը տնտեսական մեծ հարված էր Գազային, իսկ պաշտոնական Ռաֆահ անցակետի գրեթե միաժամանակյա փակումը նշանակում էր, որ Գազայի բնակիչները ներմուծման որևէ այլ ուղի չունեն: Եգիպտոսն իր գործողությունները բացատրում է անվտանգության նկատառումներով` նշելով, որ ցանկանում է կանխել ծայրահեղական զանգվածների մուտքը Եգիպտոս:

Այնուամենայնիվ, Եգիպտոսը պարբերաբար բացում է Գազայի անցակետը, մինչդեռ Իսրայելն ամեն ինչ անում է ցամաքային, ջրային և օդային ցանկացած շարժ դադարեցնելու համար:

139 քառակուսի մղոն տարածք ունեցող Գազայի հատվածում, որն ընկած է Իսրայելի, Եգիպտոսի և Միջերկրական ծովի միջև 1.8 միլիոն պաղեստինցի է ապրում: Սակայն նրանց մեծ մասն արդեն 2020 թվականին հնարավոր է տեղափոխված լինի:

Հատկանշական է, որ 2015 թվականի օգոստոսին ավելի քան 35 հասարակական կազմակերպություններ կոչ արեցին առաջատար երկրների ղեկավարներին ճնշում գործադրել Իսրայելի վրա Գազայի շրջափակումը դադարեցնելու համար: Բայց գերտերությունները շարունակում են լռել: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: