ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրացական կառավարության նոր՝ եվրասիական վեկտորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկրի եվրոպական ընտրությունը երբեք չի վերանայվի:

«Այս ընտրությունը կատարվել է մեր մեծ նախնիների կողմից: Ուստի, ոչ միայն մեր, այլ նաև որևէ այլ կառավարություն դա չի կարող վերանայել»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

Նշենք, որ վարչապետի նման հավաստիացումների անհրաժեշտություն է առաջացել նորանշանակ արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի՝ իր պաշտոնում արված առաջին հայտարարության հետ կապված:

Կառավարության նիստին, երբ վարչապետը ներկայացրել է նրան՝ որպես նոր արտգործնախարար, Կվիրիկաշվիլին հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասել է.

«Աշխարհում բացի արևմտյան ուղղությանից շատ հետաքրքիր բաներ են տեղի ունենում: Դա Արևելքի հետ կապերն են, Եվրասիական մայրցամաքի վերջին իրադարձություններն են: Մենք պետք է փորձենք առավելագույնս տրանսֆորմացնել այդ հետաքրքիր երևույթները Վրաստանի համար՝ քաղաքական և տնտեսական տեսանկյունից»,- նշել է Գեորգի Կվիրիկաշվիլին:

Կվիրիկաշվիլիի հայտարարությունը, մասնավորապես՝ Եվրասիական տարածքում առկա հնարավորություններից օգտվելու անհրաժեշտության դրույթը շատ ընդդիմադիր ուժերի կողմից բացասական ընդունելության արժանացավ, քանզի դա ասոցացվեց Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությանը:

Վրաստանի վարչապետն այս առնչությամբ փորձել է պարզաբանում տալ՝ շեշտելով, որ հնարավորություններ առկա են ողջ Եվրասիական մայրցամաքում:

«Անշուշտ ուժի մեջ է մնում մեր գլխավոր խնդիրը՝ եվրաինտեգրումը և ընթացքը դեպի ՆԱՏՕ, սակայն դրան զուգահեռ պետք է շարունակել խորացնել հարաբերությունները Չինաստանի, Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրների հետ: Կարծում եմ դա ճիշտ ուղղություն է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Կարող ենք ենթադրել, որ վրացական հանրային և քաղաքական շրջանակներում եվրասիական ուղղության հետ առկա մտավախությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ վերջին շրջանում Վրաստանի՝ եվրասիական ինտեգրման անհրաժեշտության մասին առավել հաճախ են բարձրաձայնում: Որոշ ընդդիմադիր ռուսամետ ուժեր անգամ այցեր են կազմակերպում Մոսկվա, ինչը բավական  բացասական է ընկալվում եվրոպամետների կողմից: Ավելին,  վերջերս ամերիկյան NDI ընկերության կողմից անցկացված հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ Վրաստանի բնակչության 31%-ի համար ընդունելի է Վրաստանի անդաակցությունը ԵԱՏՄ, ինչը բավական լուրջ ցուցանիշ է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: