ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կայացել է Թուրքիայի 63-րդ ժամանակավոր կառավարության առաջին նիստը

Սեպտեմբերի 1-ին երկրի 63-րդ ժամանակավոր կառավարությունը «Չանքայա Կեշկյու» նստավայրում անցկացրել է իր առաջին նիստը՝ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նախագահությամբ:

Նախարարների կաբինետի առաջին նիստում հիմնականում քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարի և այդ առումով  ձեռնարկվելիք միջոցառումների, կրթության ոլորտի, Արդվինում տեղի ունեցած ջրհեղեղի և անվտանգ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ խնդիրները:

Հարկ է նշել, որ նոր կաբինետը բաղկացած է Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) 12 անդամներից,  Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության (HDP) երկու անդամներից, Ազգայնական շարժում կուսակցությունից (MHP) 1 և 11 անկախ անդամներից: Բավական մեծ է հետաքրքրությունն Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Թուգրուլ Թյուրքեշըի Ժողովրդա- դեմոկրատական կուսակցության անդամներ  Ալի Հայդար Կոնջանի և Մյուսլյում Դողանի նկատմամբ:  Թյուրքեշը  ժամանակավորապես ստանձնել է  փոխվարչապետի, Կոնջան՝ ԵՄ հարցերով նախարարի, Իսկ Դողանը՝ զարգացման նախարարի պարտականությունները:   

Թուրքական լրատվամիջոցների հայտնած տեղեկությունների համաձայն՝ նախքան նիստի տեղի ունենալը նախարարներն այցելել են Անիթկաբիռում գտնվող Աթաթուրքի դամբարան: Հատկանշականն այն է, որ Ահմեդ Դավութօղլուն այստեղ կրկին հիշել է իր անիրականալի երազանքների մասին՝ թողնելով հետևյալ գրառումը` «Մեր կառավարության անունից խոստանում եմ, որ մենք կանենք ամեն հնարավորը մեր երկիրը XXI դարում ուժեղ և հուսալի պետություն դարձնելու համար, բացի այդ մենք կմիավորենք ուժերը նրանց դեմ, ովքեր ցանկանում են վնասել մեր ժողովրդին ու երկրին: Մենք կհասնենք մեր՝ «Հզոր Թուրքիա» ստեղծելու նպատակին»:

Սակայն թուրքական ԶԼՄ-ների ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդի տեղակալ, այժմ նաև փոխվարչապետ Թուգրուլ Թյուրքեշը Անիթկաբիռից մեկնել է  վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ծառայողական մեքենայով: Իսկ ժամանակավոր կառավարության բացման արարողությունից հետո Դավութօղլուն վերջինիս  հետ միասին այցելել է Ազգայնական շարժում կուսակցության հիմնադիր Թուգրուլ Թյուրքեշի հոր՝  Ալփարսլան Թյուրքեշի գերեզմանին:

Կարելի է ասել, որ խորհրդարանական ընտրություններից առաջ Դավութօղլուն որոշել է բարձրացնել իր և իր կուսակցության ընկած վարկանիշը, որի համար էլ ջանք չի խնայում ցույց տալ, թե ինչպիսի ջերմ հարաբերությունների մեջ է գտնվում ընդդիմադիր կուսակցությունների անդամների հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 0 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: