ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում հնչել է «Ռեքվիեմն»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության և արցախյան պատերազմի նահատակների

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում  Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերան ևս մեկ մեծ հաղթանակ էր հայկական երկրորդ հանրապետության հողի վրա: Արցախից «Արմենպրես»-ի հետ զրույցում նախագծի հեղինակ Սարինե Ավթանդիլյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ին երեկոյան անցկացված իրադարձությունը մեծ հաջողությամբ է անցել:

 «Այդ հսկա նախագիծը մեկ շնչով անցավ: Ժողովուրդը և մասնակիցները սպասում էին այդ իրադարձությանը, պատասխանատվությունը շատ մեծ էր: Տարբեր երկրներից ժամանած հյուրեր կային, ուրախալի է, որ ամեն ինչ շատ լավ անցավ: Վերդիի «Ռեքվիեմ»-ն Արցախում հնչեց ի հիշատակ Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած նահատակների: Հայրենասիրական ոգին, որը Վերդիի «Ռեքվիեմի» մեջ է, փոխանցվեց բոլորիս: Շատ հպարտ եմ, որ կարողացանք այդ մեծ կազմով լիարժեքորեն իրականացնել այս նախագիծը: Եղանակը նույնպես նպաստեց, որ միջոցառումը լավ անցնի: Շատ մեծ հաղթանակ էր, որ բնությունը ևս մեզ հետ էր: Շատ ոգևորված էին թե’ մասնակիցները, թե’ հանդիսատեսը, երջանիկ էին, որ նման մեծ իրադարձության մասնակից դարձան»,-նշել է Սարինե Ավթանդիլյանը:

Նա տեղեկացրեց, որ միջոցառման մեկնարկին ելույթ է ունեցել Արմեն Ամիրյանը, ով անդրադարձել է իրադարձության կարևորությանը: Այնուհետև խոսք է տրվել նախագծի գեղարվեստական ղեկավար, ճանաչված երգչուհի Լյուբով Կազարնովսկայային, ով ներկայացրել է մասնակիցներին, մենակատարներին:

Նա տեղեկացրել է, որ միջոցառման մեկնարկին ելույթ է ունեցել Արմեն Ամիրյանը, ով անդրադարձել է իրադարձության կարևորությանը: Այնուհետև խոսք է տրվել նախագծի գեղարվեստական ղեկավար, ճանաչված երգչուհի Լյուբով Կազարնովսկայային, ով ներկայացրել է մասնակիցներին, մենակատարներին:

Միջոցառմանը հանդես են եկել Յանա Սաֆոնովան (սոպրանո / Ռուսաստան), Վիշնիա Ռադոսավը (մեցցո սոպրանո / Սերբիա), Ալեքսանդր Չերնովը (տենոր / Ռուսաստան), Նիկոլա Ուլիվերին (բաս / Իտալիա):  Իրադարձությանը մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան), Արցախի պետական «Վարարակն» (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Նինա Գրիգորյան) և Արցախի պետական «Մռակած»  (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Մարինե Մեսրոպյան) կամերային երգչախմբերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: