ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ Պաշտպանության փոխնախարարը հանդիպել է Անջեյ Կասպրշիկին

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը նախօրեին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին տիրող իրավիճակը ՀՀ-Ադրբեջան և ԼՂՀ-Ադրբեջան սահմաններին: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպանին ներկայացրել է տեղի ունեցած միջադեպերի մանրամասները:

Դ.Տոնոյանն ու դեսպան Ա.Կասպրշիկը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման, մեծ տրամաչափի զինատեսակների օգտագործման կապակցությամբհայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը դեսպանին տեղեկացրել է նաև սեպտեմերի 3-ից 6-ը անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների, դրանց նպատակի և շրջանակների մասին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: