ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մերձավոր Արևելքում պատերազմները 13 միլիոն երեխայի զրկել են կրթությունից

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն իր հրապարակած զեկույցում նշում է, որ մերձավորարևելյան շարունակվող հակամարտությունների պատճառով ավելի քան 13 միլիոն երեխա զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից: Ուսումնասիրելով հակամարտությունների ազդեցությունը տարածաշրջանի 6 երկրների կրթական համակարգի վրա` UNICEF-ը հայտնում է, որ ավելի քան 8500 դպրոց բռնությունների պատճառով այլևս չեն կարող օգտագործվել: Զեկույցում մանրամասն դեպքեր են ներկայացվում, թե ինչպես են ուսուցիչներն ու աշակերտները հենց դպրոցում անմիջական կրակի տակ հայտնվել, և ինչպես են երեխաներն ամեն օր հատում ակտիվ գործողությունների շփման գիծը դպրոց հասնելու համար:  

«Հակամարտության կործանարար ազդեցությունը զգացվում է ողջ տարածաշրջանի երեխաների վրա», - ասել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում UNICEF-ի տարածաշրջանային տնօրենը: «Խոսքը միայն ֆիզիկական վնասի մասին չէ, այլ մի ողջ սերնդի հիասթափության, որը տեսնում է, թե ինչպես է իր ապագան կործանվում», - Պետեր Սալամայի խոսքերը մեջբերում է Al-Jazeera-ն:  

UNICEF-ի տվյալներով Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, պաղեստինյան տարածքներում, Սուդանում և Եմենում միայն անցյալ տարի դպրոցների վրա ավելի քան 200 հարձակում է գրանցվել: Սիրիայում հակամարտության 5 տարիների ընթացքում յուրաքանչյուր 4 դպրոցից մեկը փակվել է, ինչի հետևանքով 2 միլիոն երեխա մնացել է առանց կրթության, ևս 52 հազար ուսուցիչ լքել է իրենց աշխատանքը: Իսկ այն ուսուցիչներն, ովքեր որպես փախստական հաստատվել են այլ երկրներում, խոչընդոտների պատճառով չեն կարողացել աշխատանք գտնել:

Մերձավոր Արևելքից աշխարհի տարբեր երկրներում հայտնված երեխաները, որպես կանոն, զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից: Միայն առանձին վայրերում մարդասիրական կազմակերպությունների կամ կամավորների կողմից որոշակի ուսուցում է կազմակերպվում: Վերջին օրինակը Նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալա Յուսուֆզայի կողմից Լիբանանի Բեքաայի հովտում սիրիացի փախստական աղջիկների համար դպրոց բացելն էր: Դպրոցում սովորելու հնարավորություն ստանացան 14-ից 18 տարեկան ավելի քան 200 աղջիկ, թեև միայն Լիբանանում ապաստան գտած դպրոցահասակ երեխաների թիվը գերազանցում է կես միլիոնը:

Հատկանշական է, որ նույն Սիրիայում այս աղետի հիմնական մեղավորներից մեկը` Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումն, իր կողմից վերահսկվող տարածքներում կրթության սեփական համակարգ է ներդրել: Մասնավորապես, ԻՊ-ի կրթական նոր օրենքների համաձայն արգելվել են պատմության, գրականության, երաժշտության և քրիստոնեության դասերը, իսկ  հայրենասիրական երգերը սրբապղծություն են համարվում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: