ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսական զորքերը Սիրիայում. մի՞ֆ, թե՞ իրականություն

Լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում են Սիրիայում զինված հակամարտությանը ռուսական զորքերի ներգրավման մասին տարածված լուրերը: Արևմտյան լրատվամիջոցները, հղում անելով իրենց անանուն աղբյուրներին, հայտնում են, որ Ռուսաստանը զինված ստորաբաժանումներ է ուղարկում Սիրիա: Դրանք պետք է տեղակայվեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի կողմից վերահսկվող ավիաբազայի տարածքում, որը գտնվում է մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում:

Նշվում է նաև, որ առաջիկա շաբաթների ընթացքում հազարավոր ռուս զինվորներ են ժամանելու Սիրիա, այդ թվում` օդաչուներ, տեխնիկներ, հակաօդային պաշտպանության ուժերի ստորաբաժանումներ: Այս հաղորդագրությունների համաձայն ակնկալվում է, որ ռուսական զինված ուժերը մասնակցելու են այսպես կոչված «սիրիական ընդդիմության» և ծայրահեղական խմբավորումների, մասնավորապես` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերին:

Ռուս պաշտոնյաներն իրենց մեկնաբանություններում հերքել են այս լուրերը: «Պետք չէ հավատալ այս տեղեկություններին», - РИА Новости գործակալությունը մեջբերում է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը:

Սակայն լրատվամիջոցները շարունակում են քննարկել ռուսական ներգրավվածության հարցը: Այս թեմայով քննարկումները սկսվեցին օգոստոսի կեսերին, երբ թուրքական լրատվամիջոցները հայտնեցին, որ ռուսական 6 МиГ-31 ինքնաթիռ է ժամանել Սիրիա, գրում է Newsru.com-ը:  Սակայն ռուսական կողմը հերքեց այս տեղեկությունը ևս:

Չի բացառվում, որ Ռուսաստանի զինված ներգրավվածության շուրջ քննարկումներն ակտիվացել այն պատճառով, որ Ռուսաստանն այս ամիս ստանձնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը և մտադիր է անցնել ակտիվ գործողությունների։ ՌԴ-ն սիրիական հակամարտության կարգավորման ուղղությամբ ակտիվ քայլեր է ձեռնարկում։ Մասնավորապես, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հյուընկալել է այսպես կոչված «սիրիական ընդդիմության» պատվիրակություններին և քննարկել հակամարտության լուծման հնարավոր ուղիները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, առաջարկեց սիրիական հակամարտության կարգավորման համար հակաահաբեկչական ճակատ ստեղծել ճգնաժամի մեջ ներգրավված բոլոր երկրների մասնակցությամբ։ Միաժամանակ լրատվամիջոցները գրում էին, որ ռուսական կողմը ջանքեր է գործադրում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի և Սաուդյան Արաբիայի միջև երկխոսությունը խթանելու համար։

Առհասարակ, ռուս պաշտոնյաները սիրիական հակամարտության 5 տարիների ընթացքում բազմիցս հայտարարել են Սիրիայի ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության և երկրի ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության մասին: Հետևաբար, Սիրիա զինված ուժեր մտցնելը հակասում է այս հայտարարությունների ոգուն: Բացի այդ, սիրիական ճգնաժամում վերջին շրջանում որևէ լուրջ բեկում տեղի չի ունեցել, որը կարող էր պատճառ հանդիսանալ Ռուսաստանի ռազմական միջամտության համար: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: