ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեփանակերտի գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը վերընտրվել է. նախնական տվյալներ

Ըստ նախնական տվյալների՝ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 13-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում  հաղթել է գործող քաղաքապետ Սուրեն Ալեքսանդրի Գրիգորյանը, այս մասին հայտնում է Artsakh Press-ը:

ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք էջի տվյալների համաձայն՝ քվեարկությանը մասնակցած 15 434 ընտրողից 10 686-ը քվեարկել են Սուրեն Գրիգորյանի օգտին:

Մինչդեռ  քաղաքապետի մյուս թեկնածու՝ Արիս Արսենի Գրիգորյանի օգտին քվեարկել է 3 303 ընտրող:

Եվս մեկ անգամ տեղեկացնենք, որ  սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 207 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: