ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախ նախագահն այցելել է հարավարևելյան սահմանագծերից մեկը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագծերից մեկը, ծանոթացել այնտեղ տիրող իրավիճակին և զինվորների ծառայության ընթացքին, հայտնում է Նախագահի պաշտոնական կայքը:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել զինվորներին` երկրի սահմաններն անսասան պահելու, բարձր մարտական ոգի և հայրենասիրություն ցուցաբերելու համար՝ ընդգծելով, որ զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացումը եղել է և կմնա պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը:

Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ՀՀ պաշտպանության նախարարության հանրային խորհրդի մի խումբ անդամներ, պաշտոնատար այլ անձինք:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: