ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաուդացի արքայազները թագավորին գահընկեց անելու կոչ են անում

Պարսից ծոցի արաբական միապետություններից մեկում` Սաուդյան Արաբիայում, «պալատական հեղաշրջանում» է հասունանում։ Համանայն դեպս  լրատվամիջոցներն այս կերպ են գնահատում սուննիական այս միապետություննում տեղի ունեցող իրադարձությունները։

Բրիտանական The Times ամսագիրը հայտնում է, որ սաուդացի մի շարք արքայազներ բաց նամակներ են գրել` պահանջելով Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդից հրաժարվել գահից։ Նամակներում նշվում է, որ գահի ժառանգորդ համարվող ներքին գործերի նախարար Մուհամեդ բին Նաիֆը և թագավորի որդին`Մուհամեդ բին Սալմանը, մանիպուլյացիայի են ենթարկում 79-ամյա թագավոր Սալմանին, ով հոգեկան առողջության հետ կապված լրջագույն խնդիրներ ունի։

Արքայազնը հայտնել է The Guardian ամսագրին, որ թագավորական ընտանիքի և լայն հասարակության շրջանում դժգոհություններ են հասունանում թագավորի արտաքին  և ներքին քաղաքականության հետ կապված ՝ նավթի գների անկման, Եմենում Սաուդյան Արաբիայի նախաձեռնած պատերազմի, ինչպես նաև վերջին օրերին Հաջի ժամանակ Մեքքայում ավելի քան 800 զոհերի շուրջ։ Միայն անցյալ տարվա ընթացքում սաուդական նավթի գինն ընկել է 50 տոկոսով։ Խնդիրն այն է, որ հենց գահի երկրորդ ժառանգորդ համարվող Մուհամեդ բին Սալմանն է պատասխանատվություն կրում պետական նավթային ընկերության՝ «Արամկո»-ի գործունեության համար, իսկ առաջին ժառանգորդ Մուհամեդ բին Նաիֆը մեղադրվում է թագավորի անունից կարևոր քաղաքական որոշումներ կայացնելու մեջ։ Մասնավորապես, խոսքը գնում է Եմենում պատերազմ սկսելու մասին։ Արքայազնի նամակներում նշվում է, որ այս երկու գահաժառանգներն են վերահսկում իրավիճակը։

«Թագավորը կայուն վիճակում չէ, և իրականում նրա որդին Մուհամեդ բին Սալմանն է ղեկավարում թագավարությունը։ Առաջիկայում 4 կամ 5 արքայազներ հավաքվելու են այս հարցը քննարկելու և ծրագիր մշակելու համար», - The Guardian-ը մեջբերում է արքայազնի նամակը, ում անունն անվտանգության նկատառումներով գաղտնի է պահվում։

«Մենք կոչ ենք անում Իբն Սաուդի (Սաուդյան Արաբիայի առաջին թագավորի` 1935-53թթ) բոլոր 13 որդիներին արտահերթ նիստ հրավիրել, ուսումնասիրել իրավիճակը և հասկանալ, թե ինչ պետք է արվի երկիրը փրկելու համար», - ասվում է սաուդացի արքայազնի նամակում։

1964 թվականից սա Սաուդյան Արաբիայում տեղի ունեցող առաջին նման միջադեպն է։ Այն ժամանակ թագավոր Ֆեյսալը գահընկեց արվեց իր փոքր եղբայր Սաուդի կողմից։ Իսկ ներկա թագավոր Սալմանն իշխանության է եկել 2015 թվականի հունվարին, երբ մահացավ Սաուդյան Արաբիայի վեցերորդ թագավոր Աբդալլա իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդը։ Ապրիլին նա կտրուկ փոխեց թագավորական գահը ժառանգելու կարգը` գահաժառանգներ նշանակելով իր որդուն և Մուհամեդ բին Նաիֆին։ Նա նաև երկրի արտգործնախարարի պաշտոնից հեռացրեց ավելի քան 40 տարի այս պաշտոնը զբաղեցրած արքայազն Սաուդ Ալ-Ֆեյսալին։ Այս բոլոր փոփոխությունները վերլուծաբանների կողմից ընկալվեցին որպես իշխանության երիտասարդացմանն ուղղված քայլեր։

Ինչպես գիտենք, Սաուդյան Արաբիան աշխարհի գլխավոր սուննիական միապետություններից մեկն է։ Այս ներքին խառնաշփոթը կարող է լուրջ մարտահրավերներ ստեղծել պետության համար։ Մասնավորապես, գաղտնիք չէ, որ նավթային շուկաները շատ զգայուն են նման զարգացումների և իշխանության ներսում վերադասավորումների նկատմամբ, և եթե այս անկայունությունը շարունակվի, նավթի գները շարունակելու են անկում գրանցել։ Մյուս կողմից, Սաուդյան Արաբիան ներգրավված է արաբական և իսլամական աշխարհում առկա գրեթե բոլոր հակամարտություններում, և այս խանթաշփոթը կարող է նոր խնդիրների պատճառ դառնալ։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: