ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ապառազմականացված գոտի. տեղեկանք

Ապառազմականացված գոտին պետության տարածքի մի հատված է, որտեղ միջազգային պայմանագրով կամ ներպետական ռազմական ակտով ոչնչացվում են ռազմական ենթակառուցվածքները, արգելվում է պահել զինված ուժեր, ապառազմականացված գոտու մշտական բնակիչներն ազատվում են զինվորական պարտադիր ծառայությունից:

Ապառազմականացված գոտիները ստեղծվում են հիմնականում որպես պոտենցիալ թշնամական երկրների միջև բաժանարար գիծ: նշենք, որ ապառազմականացված գոտիներում պահպանվում է ազգային օրենսդրությունը:

Ապառազմականացված գոտին, ի տարբերություն զինաթափման, սովորաբար կիրառվում է որոշակի տարածքի նկատմամբ, այն դեպքում, երբ զինաթափումը վերաբերում է պետությանն ամբողջությամբ:

Ապառազմականացված գոտու օրինակ են Ալանդական կղզիները: Նշենք, որ Ալանդական կղզիները 1921 թվականին Ազգերի լիգայի խորհրդի որոշմամբ ճանաչվել են Ֆինլանդիայի մաս: Մինչ այդ Ալանդական կղզիները 1809-1917 թվականներին եղել են Ռուսաստանի կազմում: Առաջին անգամ ապառազմականացվել են 1856 թվականին Փարիզի խաղաղության պայմանագրով՝ ռուսական կողմի միակողմանի պարտավորության միջոցով: 1921 թվականին Ժնևի կոնվենցիայով կղզիները Ֆինլանդիային փոխանցելու հետ մեկտեղ վերահաստատվեց վերջիններիս ապառազմականացված լինելը:

Ապառազմականացված գոտու ևս մեկ օրինակ է Ռեյնի ապառազմականացված գոտին, որը ձևավորվել է 1919 թվականին Վերսալի խաղաղության պայմանագրով: Գոտու տարածքը սահմանվել է մի կողմից գերմանա-ֆրանսիական և գերմանա-բելգիական սահմանի, մյուս կողմից՝ Գերմանիայում Ռեյն գետից 50 կմ արևելք ընկած տարածքում: Այս տարածքի վրա պահպանվում էր գերմանական ինքնիշխանությունը, սակայն Գերմանիային արգելվում էր այնտեղ ունենալ ռազմական ենթակառուցվածք, անցկացնել զորավարժություններ, կամ ունենալ հավաքագրման համար անհրաժեշտ ցանկացած նյութ: Գերմանիան 1936 թվականին միակողմանիորեն հրաժարվեց հետևել Վերսալի պայմանագրի դրույթներին և զորք մտցրեց Ռեյնի ապառազմականացված գոտի՝ վերջինիս ողջ տարածքում տարածելով իր ռազմական ենթակառուցվածքը:

Ներկայումս ապառազմականացված գոտիներ կան Մարոկկոյի հյուսիսի և իսպանական Սեուտա և Մելիլիա քաղաքների, Կամբոջայի և Թաիլանդի, Քուվեյթի և Իրաքի միջև, Սինայի թերակղզում, Գոլանի բարձունքներում: Ապառազմականացված է համարվում նաև Կիպրոսում ՄԱԿ-ի գոտին, Սերբիայի և Կոսովոյի սահմանի գոտին, Շպիցբերգենի կղզիախումբը, Ալանդական կղզիները և Մերձդնեստրը: Ապառազմականացված է համարվում նաև ողջ Անտարկտիկան (60 զուգահեռականից հարավ):


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: