ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Լեհաստանի Լյուբլին քաղաքում

Հոկտեմբերի 2-ին Լեհաստանի Լյուբլին քաղաքի պետական թանգարանի մեծ սրահում տեղի ունեցավ վաստակավոր կոլեկտիվ, պետական մրցանակի դափնեկիր Կոմիտասի անվան Ազգային լարային քառյակի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Համերգը, որն ուղիղ եթերով հեռարձակվում էր նաև «YouTube» տեղեկատվական ցանցի միջոցով, մասնակցում էին հասարակական-քաղաքական գործիչներ, դօվանագետներ, Լյուբլին քաղաքի մշակութային հասարակության, հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ օտարերկրացիներ:

Համերգի սկզբում ելույթով հանդես եկավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը՝ նշելով, որ քառյակը կրում է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ Կոմիտասի անունը, որը 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերից մեկն էր։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց համերգի կազմակերպիչներին և թանգարանի տնօրինությանը` հյուրընկալության և ջանքերի համար՝ նշելով, որ 2015թ. ընթացքում Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության կողմից իրականացվող «Արևելքի մշակույթ» ծրագրի շրջանակներում Լյուբլին քաղաքում անցկացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք այլ միջոցառումներ:

Քառյակի կատարումներով հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Մոցարտի, Չայկովսկու, Շումանի, լեհ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: