ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն առաջ է անցել իր հարևաններից «Լավ երկրների» (Good country) ինդեքսով

Մարդկության առջև այսօր ծառացած ամենամեծ մարտահրավերները գլոբալ են և չունեն սահմանների: Այդպիսի մարտահրավերներ են կլիմայի փոփոխությունը, տնտեսական ճգնաժամը, ահաբեկչությունը, թմրանյութերի թրաֆիքինգը, ստրկությունը, համաճարակները, աղքատությունը և անհավասարությունը, բնակչության աճը, սննդի և ջրի պակասը, և այլն: Բոլոր այդ խնդիրների դուրս են եկել ազգային սահմաններից, և միակ ճանապարհը, որ կարող է պատշաճ կերպով լուծում տալ դրանց, միջազգային ջանքերի համախմբումն է: Սակայն որոշ երկրներ այս հարցերում իրենց պահում են որպես «կղզյակներ»՝ կենտրոնանալով միայն ներքին խնդիրների լուծման վրա: Տարբեր երկրներում վերոնշյալ խնդիրների հետ կապված առկա իրավիճակի գնահատման խնդիր է հետապնդում Good Country Index-ը:

«Լավ երկրների» (Good country) ինդեքսի նպատակն է բացահայտել, թե երկրներից յուրաքանչյուրը որքանով է մեկուսացած միջազգային խնդիրներից, պետություններից յուրաքանչյուրը ինչ ներդրում ունի համընդհանուր բարօրության ապահովման գործում: Ինդեքսը ցույց է տալիս, թե երկրներից յուրաքանչյուրի ազգային քաղաքականության միջազգային ինչ հետևանքներ է ունենում:

Ինդեքսը կազմելիս հաշվի են առնվել  7 չափանիշներ՝ գիտություն և տեխնոլոգիա, մշակույթ, միջազգային խաղաղություն, միջազգային կարգ, մոլորակ և կլիմա, բարգավաճում և հավասարություն, առողջապահություն և բարեկեցություն:

Հայաստանը ինդեքսում 125 երկրների շարքում զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը: Հայաստանը ամենալավ արդյունքներն է ցույց տվել  «բարգավաճում և հավասարություն» անվանակարգում՝ զբաղեցնելով 15-րդ հորիզոնականը:

Վարկանաշային աղուսյակի առաջին տասնյակում են Իռլանդիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Շվեդիան, Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան, Դանիան, Բելգիան: Ինդեքսը եզրափակում են Անգոլան, Ադրբեջանը, Իրաքը, Վիետնամը և Լիբիան:

Հատկանշական է, որ «Լավ երկրների» ինդեքսով մեր հարևան երկրները զիջում են Հայաստանին: Այսպես, Վրաստանը զբաղեցնում է 77-րդ, Թուրքիան՝ 95-րդ, Իրանը՝ 115-րդ, իսկ Ադրբեջանը՝ 122-րդ հորիզոնականը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: