ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրացական ընդդիմությունն ակտիվանում է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը նախատեսում է անցկացնել մեծամասշտաբ բողոքի ակցիաներ: Նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցությունը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ և այդ պահանջով արդեն անց  է կացրել բողոքի ակցիա Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի առանձնատան դիմաց: Նշենք, որ ցույցի անցկացման վայրը պատահական չէ, քանի որ վրացական ընդդիմությունը կարծում է, որ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Իվանիշվիլին, չնայած հրաժարվել է որևէ պաշտոն զբաղեցնելուց, այնուամենայիվ նրա ձեռքում է գտնվում երկրի իրական կառավարումը, իսկ կառավարությունը եթարկվում է նրա հրամաններին:

Նշենք, որ գլխավոր ընդդիմադիր ուժի ակտիվացման առիթ է դարձել ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքի շուրջ ծավալված աղմուկը, որի ներկայացուցիչների պնդմամբ կառավարությունն ամեն կերպ խոչընդոտներ է ստեղծում իրենց գործունեության համար, մասնավորապես՝ արգելափակում է բավական մեծ ներդրումային գործարքը: Նշենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ ընդդիմութուն-իշխանություն լուրջ հակադրության մեկ այլ առիթ էին դարձել Կախեթիի շրջանի խաղողագործների բողոքի ակցիաները, որը տարբեր ուժեր տարբեր կերպ էին մեկնաբանում: Ակտիվ քայլեր ձեռնարկելու ընդդիմության մեկ այլ առիթ դարձավ ընտրական համակարգը փոփոխության ենթարկելու նպատակող սահմանադրական փոփոխություններ անցկացնելու կոալիցիայի ներկայացուցիչների նախաձեռնությունը: Սկզբունքային որևէ առարկություն չունենալով նման բարեփոխումների (մեծամասնական ընտրակարգի վերացում, ընտրական բարիերի նվազեցում 5%-ից 4%-ի) անհրաժեշտության հետ կապված, ընդդիմությունը պահանջում է, որ տվյալ բարեփոխումներն ուժի մեջ մտնեն մինչև 2016թ-ի աշնանը կայանալիք ընտրությունները, այլ ոչ թե դրանից հետո, ինչպես ենթադրվում է նախաձեռնությամբ: Սեփական պահանջը տեղ հասցնելու նպատակով ընդդիմադիրներն անգամ ստորագրահավաք են սկսել:

Ինչպես կարող ենք նկատել, վրացական ընդդիմության պահվածքում ակնհայտ ակտիվացում կա, ինչի գլխավոր պատճառը թերևս գալիք խորհրդարանական ընտրություններն են: Չնայած ընտրություններին մոտ մեկ տարի ժամանակ կա, սակայն բոլոր կենսունակ քաղաքական ուժերը՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ, սկսել են ակտիվանալ և առավել տեսանելի դառնալ տարբեր խնդիրների հետ կապված: Հաշվի առնելով վերջին տարիներին արձանագրված տարբեր տնտեսական խնդիրները և բնակչության շրջանում իշխանության նկատմամբ դժգոհության աճը՝  կարող ենք ենթադրել, որ նախընտրական պայքարը կլինի բավական թեժ և թերևս դրանով է պայմանավորված ոչ պաշտոնական նախընտրական արշավի նման վաղ մեկնարկը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    8 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: