ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բելառուսին ռուսական ավիաբազա պետք չէ. Լուկաշենկո

Բելառուսի տարածքում ռուսական ռազմաբազաներ չեն տեղակայվի, խոսքը միայն Բելառուսի տարածքում ռուսական ինքնաթիռների և ուղղաթիռների տեղակայման մասին է: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ պատասխանելով Բոբրույսկում ռուսական ռազմաօդային բազայի տեղակայման քննադատներին:

«Մենք ներկայումս բազայի կարիք չունենք, առավել ևս ռազմաօդային ուժերի: Մեզ պետք են որոշակի զինատեսականեր, ինչի մասին ես հրապարակավ հայտնել եմ Պուտինին, իսկ ավելի վաղ նաև Մեդվեդևին», - հայտարարել է Լուկաշենկոն:

Միևնույն ժամանակ Լուկաշենկոն ընդգծել է Ռուսաստանը և Բելառուսն ունեն փոխադարձ պարտավորություններ: «Մենք պատասխանատու ենք արևմտյան ուղղության համար (ՀԱՊԿ)», - նշել է Բելառուսի նախագահը:

Հոկտեմբերի 4-ին Միսնկի Ազատության հրապարակում անցկացվել է «Մեզ պետք է խաղաղ երկինք», «Russians, go home», «Ռուսական ռազմակայանը մեզ թիրախ է դարձնում. չկա ռազմակայան, չկա պատերազմ» լոզունգներով բողոքի ակցիա ընդդեմ Բելառուսում ռուսական ավիաբազայի տեղակայմանը: Ակցիայի ժամանակ, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ, հայտարարվել է «Հանուն Բելառուսի անկախության և պետականության» շարժման ստեղծման մասին:

Սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի կառավարությունն ընդունել է Բելառուսի տարածքում ավիաբազայի տեղակայման վերաբերյալ որոշման նախագիծ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է պաշտոնական Մինսկի հետ ստորագրել համապատասխան համաձայնագիրը: Բելառուսի ղեկավարությունը հրապարակայնորեն չի արձագանքել դրան: Փորձագետները համոզված էին, որ բելառուսական իշխանութունները դրան չեն արձագանքի մինչև ընտրութուններ:

Այսօր Բելառուսի տարածքում փաստացիորեն գործում է ռուսական երկու ռազմաբազա՝ հրթիռային հարձակման վաղ նախազգուշացման ռադիոտեղակայման  «Վոլգա» կայանը Գանցևիչիում և Ռուսաստանի ռազմածովային ուժերի ռազմավարական ատոմային սուզանավերի հետ կապի հանգույցը Վիլեյկեում: 2013 թվականից Բարանովիչիի աերոդրոմում ռոտացիոն հիմունքներով հերթապահում է ռուսական ռազմաօդային ուժերի 4 կործանիչից բաղկացած օղակը:

Ինչպես ցույց են տալիս սոցիալական հարցումների արդյունքները, բելառուսցիների հիմնական մասը դեմ են երկրում ռազմաբազաների տեղակայմանը: Ամենայն հավանականությամբ հենց սրանով է պայմանավորված, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն իր երկրի տարածքում ռուսական ավիաբազաների տեղակայման մասին տեղեկությունները որակել է որպես ռուսական սադրիչ տեղեկատվական քայլ:

Լուկաշենկոյի կարծիքով այն ամենայն հավանակությամբ ուղղված է Մինսկի և Արևմուտքի հարաբերութունները, որոնք վերջին շրջանում բավականին կարգավորվել են, փչացնելու:

Լուկաշենկոն կոչ է արել բելառուսցիներին զգոն լինել սադրանքների նկատմամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման հարցը Լուկաշենկոյի հետ քննարկվել է դեռ իր նախագահության ժամանակ՝ 2009 թվականին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: