ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան կորցրեց Սիրիան. The Independent

Թվում է` Բաշար Ասադին տապալելու Թուրքիայի քառամյա ձեռնարկումը ձախողվել է: Այս մասին գրում է The Independent-ը` մեկնաբանելով Թուրքիայի օդային տարածքը Սիրիայում Ռուսաստանի ռազմական ինքնաթիռների կողմից խախտելու դեպքերը: 

Թերթը նշում է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ԵՄ և ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հաջողությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք համագործակցում են սիրիացի քրդերի Ժողովրդական պաշտպանության միավորումների (YPG) հետ, որի հրամանատարները օդային հարվածների համար հետախուզական տվյալներ էին հաղորդում նրանց: Սակայն չնայած դրան  ԱՄՆ-ի օդային հարվածներից ԻՊ-ը չպարտվեց:

 Ըստ թերթի` Ռուսաստանի և Թուրքիայի միջև անհամաձայնությունն ավելի է մեծացնում սիրիա-թուրքական սահմանում առանց այն էլ առկա խառնաշփոթը: Սահմանի երկարությունը 550 կմ է, և դրա կեսը գտնվում է քրդերի վերահսկողության ներքո: Սիրիացի քրդերի կողմից վերհսկվող տարածքը ԱՄՆ-ի օդուժի աջակցությամբ մեծացնելու ջանքերը  հարված են հասցնում Անկարային, քանի որ վերջինս դեռևս շարունակում է համագործակցել Ալ Քաիդայի մաս կազմող «Նուսրայի ճակատ» և «Ահրար ուս Շամ» կազմակերպությունների հետ: Թուրքիայի համար խիստ ռիսկային են դարձել Ռուսաստանի օդուժի ներկայության պայմաններում Սիրիայում հնարավոր ցամաքային գործողությունները: 

«Թվում է՝ Բաշար Ասադին տապալելու Թուրքիայի քառամյա ձեռնարկումներն անհաջողության են մատնվել,- գրում է թերթը` նշելով, որ ռուսների հարձակումներից հետո Թուրքիային արվող աջակցությունը «հռետորական» է դարձել:

«Թեև Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարում է, որ Թուրքիայի վրա որևէ հարձակում ՆԱՏՕ-ի վրա հարձակում է նշանակում, կամ Թուրքիայի նման բարեկամին կորցնելու դեպքում Ռուսաստանը շատ բան կկորցնի, այդուհանդերձ, հստակ է, որ նվազագույնը Սիրիայում կորցնողը Թուրքիան է»,- ամփոփել է թերթը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: