ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանում քննարկվում է բանակի կրճատման հարցը

Վերջին շրջանում Վրաստանում տարբեր մակարդակներով քննարկումներ են ընթանում բանակի օպտիմիլացման, պարտադիր զինվորական ծառայությունը վերացնելու և պրոֆեսիոնալ բանակի անցնելու վերաբերյալ: Անշուշտ մոտեցումները տարբեր են, տարբեր են նաև բերվող փաստարկները:

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Զուրաբ Ջանփերիձեն անգամ հանդես է եկել պարտադիր զինվորական ծառայության վերացման նախաձեռությամբ: Նրա ներկայացրած օրինագիծը նպատակ ունի վերացնել պարտադիր զինվորական ծառայությունը, պարտադիր զինվորական ծառայության համար նախատեսված ֆինանսական միջոցները տրամադրել պրոֆեսիոնալ զինվորական ծառայության զարգացմանը, ինչպես նաև նպաստել երկրի պաշտպանունակության զարգացմանը: Իշխանությունները, սակայն, չեն կիսում ընդդիմության մոտեցումները բանակի կազմի օպտիմիլացման հետ կապված, այլ գտնում են, որ պրոֆեսիոնալ բանակի անցումը պետք է տեղի ունենա փուլ առ փուլ և դեռևս վաղ է պարտադիր զինվորական ծառայության (տևողությունը՝ մեկ տարի) վերացման մասին խոսել: Վրաստանի Անվտանգության խորհուրդը, քննարկելով տվյալ խնդիրը, որոշում է կայացրել փոփոխության չենթարկել Վրաստանի ԶՈւ քանակը՝ այն թողնելով 37 հազար (որից 900-ը խաղաղապահ առաքելությամբ գտնվում է Աֆղանստանում:

Նշենք, որ Վրաստանն ունի տարածաշրջանում ամենափոքր բանակը: Ի տարբերություն Վրաստանի՝ նրա հարևան Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ-ը համեմատաբար մեծաքանակ են,  համապատասխանաբար 49 հազար և 67 հազար:

Բավական հետաքրքիր են նաև վրացական հանրային շրջանակներում առկա մոտեցումները բանակի քանակի օպտիմիլացման հետ կապված: Քաղաքացիների մի մասը կարծում է, որ նման բարդ քաղաքական իրավիճակում, երբ որոշ քաղաքական ուժեր անգամ չեն բացառում երկրի նկատմամբ հնարավոր ագրեսիան, իսկ մյուս կողմից երկրի սահմաններին բավական մոտ գործունեություն է ծավալել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, պետությունը պետք է մտածի բանակի մարտունակության բարձրացման և քանակի մեծացման մասին: Բնակչության մի մասն էլ կարծում է, որ վրացական բանակը 2008թ-ին չի կարողացել պաշտպանել երկիրը և դա չի կարող անել նաև ապագայում (Ռուսաստանի հետ բախման դեպքում), ուստի իմաստ չունի պահել նման քանակի բանակ, իսկ ռազմական բյուջեի մեծ մասն անհրաժեշտ է ուղղել երկրի տնտեսության զարգացմանը: Քիչ չեն նաև պրոֆեսիոնալ բանակի անցման կողմնակիցները, ովքեր դա համարում են այն լավագույն տարբերակը, որի դեպքում մի կողմից հնարավոր կլինի պահպանել ԶՈւ մարտունակությունը, մյուս կողմից՝ կրճատել ԶՈւ կազմը՝ զինվորական ծառայությունը դարձնելով կամավոր:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանը վերջին շրջանում բախվում է մի շարք տնտեսական խնդիրների, քիչ հավանական է, որ երկիրը կգնա ռազմական բյուջեի մեծացման (այն այժմ կազմում է 600 մլն լարի), ուստի միակ ռացիոնալ լուծումը ստեղծված իրավիճակում քայլ առ քայլ անցումն է պրոֆեսիոնալ բանակի:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: