ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսական ռազմանավերը Կասպից ծովից հրթիռակոծել են Սիրիայում ԻՊ դիրքերը

Ռուսաստանի ռազմածովային ուժերի կասպյան նավատորմի նավերը մասնակցում են Սիրիայում «Իսլամական պետության» դեմ գործողություններին՝  հրթիռներ արձակվելով Սիրիայում ԻՊ դիրքերին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, որի մի հատվածը ցուցադրվել է հեռուստատեսությամբ, Շոյգուն ասել է, որ Կասպից ծովում տեղակայված չորս ռազմանավերից 26 հրթիռային հարված է հասցվել Սիրիայի արևմտյան շրջանների թիրախներին: Հրթիռները 1500 կիլոմետր են անցել թիրախներին հասնելու համար: Նախարարը նշել է, որ հրթիռները խոցել են թիրախները, սակայն չի բացահայտել, թե որ երկրների օդային տարածքով են դրանք անցել:

Պուտինն իր հերթին նշել է, թե դեռ վաղ է խոսել Սիրիայում Ռուսաստանի՝ սեպտեմբերի 30-ից սկսված ռազմական գործողությունների հաջողությունների մասին: Նա պաշտպանության նախարարին հանձնարարել է Սիրիայի ռազմական գործողություններում համագործակցել ԱՄՆ-ի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի և Իրաքի հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: