ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը հերքել է իր տարածքում ռուսական հրթիռների ընկնելու մասին լուրերը

Իրանը հերքել է ռուսական թևավոր հրթիռների՝ իր տարածքում ընկնելու մասին տեղեկությունը։ Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական FARS գործակալությանը։

Իրանի պաշտպանական գերատեսչության աղբյուրը հաղորդել է, թե իրենք հրթիռների ընկնելու մասին տեղեկություն չունեն։ Ավելի վաղ  CNN-ը հայտնել էր, որ Սիրիայում «Իսլամական պետության» վրա արձակված ռուսական «Կալիբր» հրթիռներն իրականում ընկել են Իրանի տարածքում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ևս հերքել էր այդ տեղեկությունները՝ հայտարարելով, որ արձակված բոլոր հրթիռները հասել են թիրախներին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Կասպից ծովում գտնվող ռուսական նավատորմը թևավոր հրթիռներ էր արձակել՝ հարվածներ հասցնելով Սիրիայի տարածքում ԻՊ-ի դիրքերին։ Խոցման հիմնական թիրախներ էին դարձել զինամթերք արտադրող գործարանները, հրամանատարական կետերը, զինամթերքի պահեստները, ահաբեկիչներին մարզող ճամբարները։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: