ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բեյրութի կենտրոնում կրկին հակակառավարական ցույցեր են

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում կրկին հակակառավարական ցույցեր են։ Նախօրեին Պլյաս դե Մարտիր հրապարակի շրջանում երիտասարդ ակտիվիստների և իրավապահների միջև դիմակայությունը շարունակվել է 4 ժամ, փոխանցում է TACC-ը։ Օգոստոսի 22-ին Բեյրութում սկսված հուզումները, որոնք սոցցանցերում ստացել էին «աղբային հեղափոխություն» անվանումը, չեն դադարում։ Սոցիալական կարգախոսները փոխվել են քաղաքականի, բողոքական շարժման մասնակիցներն այժմ ձգտում են կոռուպցիոն ռեժիմի հեռացման։

Ոստիկանությունն իրեն ագրեսիվ դրսևորող բազմությանը ցրելու մի քանի փորձ է ձեռնարկել, սակայն արցունքաբեր գազով նռնակների և ջրցան մեքենաների կիրառումից հետո նրանք կրկին վերադառնում են կենտրոն։

Կարմիր խաչի լիբանանյան միության աշխատակիցների տեղեկություններով՝ բախումների ընթացքում տուժել է 36 մարդ։ Ոստիկանների շարքում նույնպես կան տուժածներ:

Ցուցարարները ժամանակ առ ժամանակ փորձում են անցնել փշալարերը և թափանցել քաղաքի բիզնես կենտրոն, որտեղ գտնվում է կառավարության Սերայ պալատը և խորհրդարանը, սակայն նրանց այդ փորձերը կանխվում են ոստիկանության կողմից:

Հուզումները վերսկսվել են միջլիբանանյան երկխոսության չորրորդ փուլի ձախողումից հետո։ Քաղաքական գործիչները կրկին ցուցաբերել են անկարողություն՝ պայմանավորվելու ապագա նախագահի թեկնածության շուրջ, որը կգոհացնի բոլոր խմբակցություններին։ Երկխոսութունը պաշտոնապես տեղափոխվել է հոկտեմբերի 26, սակայն նրա հաջողությանը շատ քչերն են հավատում:

Նշենք, որ Լիբանանի նախկին նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարության ժամկետն ավարտվել է 2014թվականի մայիսի 25-ին: Մինչ այժմ Լիբանանի խորհրդարանն արդեն մոտ 30 անգամ ձախողել է նախագահի ընտրությունը: Լիբանանի խորհրդարանի պատգամվորները բաժանված են երկու խմբավորումների, որոնցից մեկի թեկնածուն Սամիր Ջաաջան է, ում ընտրվելուն դեմ են հատկապես սիրիամետ կուսակցությունները և կազմակերպությունները, իսկ մյուսինը՝ խորհրդարանում քրիստոնեական մեծ խմբավորման ղեկավար Միշել Աունն է, ում թեկնածությանը դեմ են արևմտամետ խմբավորումները, որոնք համոզված են, որ Աունը դաշինք կկազմի սիրիամետ «Հըզբոլլահի» հետ:

Սիրիամետ և արևմտամետ խմբակցությունների միջև առկա տրաձայնությունների պատճառով կաթվածահար է եղել նաև Թամամ Սալյամի կոալիցիոն կառավարությունը, որը մինչ այժմ չի կարողանում լուծել հասարակությանն անհանգստացնող ամենասուր խնդիրը՝ աղբահանությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: