ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիան զորաջոկատներ է ուղարկում մերձբալթյան տարածաշրջան

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալլոնն օրերս հայտարարել է̦ որ պատրաստվում է հատուկ ջոկատներ ուղարկել մերձբալթյան տարածաշրջան ՝ այնտեղ պաշտպանությունն ու անվտանգությունն ամրապնդելու նպատակով:

Լեհաստանի̦ Լիտվայի̦ Լատվիայի և Էստոնիայի տարածքում արդեն իսկ տեղակայված են գերմանական և ամերիկյան որոշ ուժային ջոկատներ̦ սակայն համաշխարհային վերջին իրադարձությունների ֆոնին տվյալ երկրների առաջնորդները խնդրել էին ՆԱՏՕ-ին հավելյալ օգնություն տրամադրել իրենց ՝ ռուսական հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու նպատակով:

Ռուսական կողմը դեռևս որևէ պաշտոնական արձագանք չի տվել բրիտանական կողմի հայտարարությանը̦ սակայն դժվար թե շատ զարմանա նման որոշումից̦ քանի որ նման խոսակցություններ շատ վաղուց են ծավալվում̦ և անձամբ Լիտվայի վարչապետը քանիցս խնդրանք-դիմում է ուղարկել մյուս բոլոր մերձբալթյան պետությունների անունից ՝ անվտանգությունն այս տարածաշրջանում ամրացնելու պահանջով:

Մայքլ Ֆալլոնն ինքը բացատրում է Մեծ Բրիտանիայի նման որոշումը վերջերս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների հերթական սրացմամբ և ընդհանուր լարվածությամբ: 

«Ռուսաստանն առանց այն էլ վտանգավոր իրավիճակը Սիրիայում է՛լ ավելի վտանգավոր է դարձնում իր ներկայությամբ»̦- ասել է Ֆայլոնը̦- «Եթե Ռուսաստանն ուզում է օգնած լինել Իսլամական պետության ահաբեկիչների դեմ պայքարում̦ այն կարող է օգտագործել իր ազդեցությունն Ասադի վրա՝  կոչ անելով վերջինիս դադարեցնել ռմբակոծությունն իր սեփական քաղաքների ու գյուղերի վրա:»


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: