ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ դիտորդներն այցելել են Ադրբեջանի կողմից գնդակոծված Բերդավան

ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Խրիստո Խրիստովը և Սայմոն Թիլերը հոկտեմբերի 9-ին այցելել են ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղ։ 

Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 24-ի երեկոյան ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով Բերդավանում զոհվել էր 2 կին, ևս 3 մարդ բեկորային վնասվածք էր ստացել։  Վնասվել էին տների տանիքները, մշակույթի տան, փոստի և երաժշտական դպրոցի շենքերը։ 

ԵԱՀԿ ներկայացուցիչները Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանի ուղեկցությամբ եղել են վնասված տներում, որտեղ մահացել և վիրավորվել էին խաղաղ բնակիչները, ինչպես նաև այցելել են կրակոցներից  տուժած մշակույթի տունը։ 

ԵԱՀԿ դիտորդները կարողացել են անձամբ համոզվել, որ գյուղը գնդակոծվել է թուրքական ծագման TR-107 սարքավորումներով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գնդակոծումից տուժած գյուղ էր այցելել Ֆրանսիայից ժամանակ տեսչական խումբը։ 

Հակառակորդի ագրեսիայից սեպտեմբերի 24-ի երեկոյան Տավուշի Այգեպար, Այգեհովիտ և Բերդավան գյուղերում զոհվել էր 3 և վիրավորվել՝ 4 խաղաղ բնակիչ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    25 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: