ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քրամեր. Պուտինը չի կարող ղարաբաղյան խնդրում հօգուտ Ադրբեջանի գործել

 «Ռուսաստանը երկարաժամկետ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, որը շատ կախված է Ռուսաստանից անվտանգության ոլորտում: Այդ իսկ պատճառով Պուտինը չի կարող թողնել Հայաստանն ու ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել հօգուտ Ադրբեջանի, այլապես նա կարող է կորցնել Հայաստանը»: ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, այժմ մարդու իրավունքների և ժողովրդավարության՝ Մակքեյնի միջազգային ինստիտուտի տնօրեն Դևիդ Քրամերն այսպես է պատասխանել Turan-ի թղթակցի այն դիտարկմանը, թե «Բաքվում խոսում են, թե Պուտինը պատրաստ է աջակցել Ադրբեջանին և նույնիսկ վերադարձնել տարածքների մի մասը»: «Եթե Ադրբեջանում վստահում ու հավատում են դրան, ապա այդ երկիրը մեծ պրոբլեմի մեջ է»,-նշել է Քրամերը:

Քրամերը հիշեցրել է նաև, որ Հայաստանն այն երկրներից էր, որը համաձայնեց  անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը Ռուսաստանի կողմից մեծ ճնշման ներքո:

Իրավապաշտպանն անդրադարձել է նաև քաղհասարակության իրավունքների ու ազատությունների կոպիտ խախտումներին Ադրբեջանում՝ կոչ անելով ԱՄՆ-ին ու ԵՄ-ին թիրախային պատժամիջոցներ սահմանել այդ երկրի իշխանության ներկայացուցիչների նկատմամբ: Պաշտոնական Բաքվին ԱՄՆ նախկին պաշտոնյան հիշեցրել է, որ «Ադրբեջանը, լինելով Ռուսաստանի ու Իրանի հարևանը, Արևմուտքի կարիքն ավելին ունի, քան վերջինս՝ Ադրբեջանի»:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: