ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ դեսպան. Մշակվող ԵՄ ասոցացման նոր համաձայնագրում կրթական աջակցությանը մեծ տեղ է հատկացվում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպական միության նորանշանակ դեսպան, Հայաստանում եվրոպական պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնի Սվիտալսկու հետ, հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը:
Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը Հայաստանում դիվանագիտական առաքելության անցնելու կապակցությամբ շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի ԵՄ-ի հետ արդյունեվետ համագործակցության շարունակականությանը և զարգացմանը:

ՀՀ ԿԳ նախարարը դեսպանին ներկայացրել է կրթական համակարգի վերջին տարիների բարեփոխումները՝ շեշտելով, որ բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանը զգալի աջակցություն է ստացել ԵՄ-ից՝ մասնավորապես բարձրագույն կրթության և ՄԿՈՒ ոլորտներում:

Շեշտելով, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն ունի ԵՄ կողմից այժմ իրականացվող երկու ամենամեծ կրթական նախագծերին՝ Էրազմուս և Հորիզոն 2020 ծրագրերին, նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել՝ Հորիզոն 2020 ծրագրի անդամավճարը Հայաստանի համար 75 տոկոսով զեղչելու համար: Նախարարը հույս է հայտնել, որ ծրագիրը նոր հնարավրություններ կընձեռի հայ գիտնականներին՝ միջազգային գիտական ծրագրերում ընդգրկվելու առումով:

ԵՄ դեսպանն իր հերթին շեշտել է, որ Հայաստանում իրականցված կրթական ծրագրերը արդյունավետ են գնահատվում, նշել է, որ այժմ մշակվում է ԵՄ ասոցացման նոր համաձայնագիրը, որտեղ մեծ տեղ է հատկացվում կրթական աջակցությանը.

«Ետխորհրդային երկրների շարքում Հայաստանի կրթությունը  գտնվում է բարձր մակարդակի վրա»,- նշել է ԵՄ դեսպան Պ. Ա. Սվիտալսկին: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համգործակցության շարունակականությունը բուհական կրթության, ՄԿՈՒ, լրացուցիչ և շարունակական, ինչպես նաև ֆորմալ կրթության ոլորտներում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: