ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Forbes­-ը կրկին Պուտինին աշխարհի ամենաազդեցիկ մարդ է ճանաչել

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը: Ցուցակի առաջին հորիզոնականը երրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Պուտինը շարունակում է ապացուցել, որ նա աշխարհի այն բացառիկ մարդկանցից է, ովքեր օժտված անհրարժեշտ ազդեցությամբ՝ անելու այն ամենը, ինչ ցանկանան և ջրից չոր դուրս գան», - գրում է Forbes-ը:

Հրատարակությունն ընդգծում է, որ չնայած Ռուսաստանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցներին, ռուբլու արժեզրկմանը և տնտեսական այլ խնդիրներին՝ Պուտինի վարկանիշը շարունակում է աճել: Նշենք, որ սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեության հավանության վարկանիշը հասել է պատմական առավելագույնի՝ մոտ 90 տոկոսի։ Պուտինի վարկանիշի աճը, ըստ ռուս սոցիոլոգների, կապված է Սիրիայի իրադարձությունների, ռուսական ավիացիայի գործողությունների հետ:

Պուտինն ավելի վաղ, մեկնաբանելով նման վարկանշային աղուսյակներում իր առաջատար լինելը, նշել էր, որ նման բարձր գնահատականը կապված է ոչ թե իր անձի, այլ՝ աշխարհում Ռուսաստանի ունեցած դերակատարման հետ:

Նշենք, որ վարկանիշի առաջին հնգյակը փոփոխություններ է կրել` նախորդ տարվա հետ համեմատած: Հինգերորդ հորիզոնականից երկրորդ է տեղափոխվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Մերկելը ԵՄ ողնաշարն է: Նրա վճռական գործողությունները սիրիացի փախստականների խնդրի կարգավորման, ինչպես նաև Հունաստանի պարտքերի հետ կապված նպաստել են նրա վարկանշի բարձրացմանը», - գրում է Forbes-ը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ընդհակառակը, երկրորդ հորիզոնականից իջել է երրորդ: Վարկանշային աղուսյակի հեղինակներն արձանագրում են, որ չնայած ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհի ամենահզոր տնտեսական և ռազմական գերտերությունը, Օբամայի ազդեցությունը նվազում է, «նա պայքարում է, որ իր որոշումները կյանքի կոչվեն»: «ԱՄՆ-ում նրա վարկանիշը 50 տոկոսից էլ ցածր է», - ընդգծում է Forbes-ը:

Չորրորդ տեղում, ինչպես և 2014-­ին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսն է: Հնգյակը եզրափակում է Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության ղեկավար Սի Ցզինպինը, ով նախկինում վարկանիշի երրորդ հորիզոնականում էր:

Ըստ Forbes-ի աշխարհի ամենազդեցիկ մարդկանց լավագույն տասնյակում է նաև Microsoft-­ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջենեթ Ելենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը և նրա հնդիկ գործընկեր Նարենդրա Մոդին, Google-­ի հիմնադիր Լարի Փեյջը:

Այս տարի վարկանիշում ներառվել է 73 մարդ, այդ թվում` 9 կին: Ցուցակը հրապարակվում է ամեն տարի՝ 2004 թվականից սկսած:

 

 

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: