ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրասիական տնտեսական միության անդամ – երկրների շրջանակում կրկին ակտիվացել են միասնական արժույթ ունենալու հավանականության մասին լուրերը: Վերջին խոսակցություններն այդ թեմայով պայմանավորվեցին ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի, Եվրասիական ինտեգրացիայի և համերկրացիների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի հայտարարությամբ, համաձայն որի ԵԱՏՄ-ում ակտիվ փուլ են մտել միասնական արժույթի ստեղծման աշխատանքները:  

Քննարկումները հայ հանրության մեջ եղան ավելի շատ հակասական՝ կապված ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի մեկ այլ, ըստ էության, լրիվ հակասող հայտարարության հետ: Համաձայն վերջինիս, միասնական արժույթին անցում կատարելը տասնամյակներ է պահանջում:

Ի պատասխան, վերոնշյալ իրարամերժ հայտարությունների շուրջ մեկնաբանությունների, Ջավադյանը պարզաբանեց, որ Սլուցկու խոսքը վերաբերում է ոչ թե միասնական, այլ հաշվարկային արժույթի ներդրմանը՝ ևս մեկ անգամ պնդելով, որ միասնական արժույթին անցումը տասմանյակների, ոչ թե՝ մեկ – երկու տարվա խնդիր է:

Հաշվի առնելով մեր հանրությունում առկա տարակուսանքը՝ կապված թվացյալ հակասության հետ, հարկ ենք համարում հակիրճ ներկայացնել միասնական արժույթի ու հաշվարկային արժույթի միջև տարբերությունները:

Հաշվարկային արժույթն իրենից ներկայացնում է վերազգային հաշվարկային վճարամիջոց, որի ազդեցության տիրույթում գտնվող երկրները միմյանց միջև առևտրատնտեսական և այլ վճարային պարտավորություններն իրականացնում են դրանով: Սա նշանակում է, որ այդ տիրույթում գնտվող առանձին տնտեսություններից յուրաքանչյուրի ազգային արժույթները փոխարկելի են դառնում այդ վերազգային վճարամիջոցի նկատմամբ: 

Այլ բան է միասնական արժույթը, ինչը ենթադրում է ազգային արժույթից մասնակի կամ բացարձակ հրաժարում՝ մեկ այլ արժույթով ներքին և արտաքին տնտեսավարումն իրականացնելու համար:

Գաղտնիք չէ, որ ԵԱՏՄ կողմից որդեգրած տնտեսական քաղաքականություն է  օտարերկրյա արժույթներից միության համախառն տնտեսության կախվածության թուլացումը. միասնական հաշվարկային արժույթի ներդրումը կհանդիսանա հենց այդ ուղղությամբ արվող քայլ: Այն նաև կնպաստի ազգային տնտեսությունների կայունացմանը՝ ի դեմս ավելի կայուն ազգային արժույթներ ունենալու:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: