ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ախալքալաքի բերդի ավերակներին պանթուրքիստական գրություններ են հայտնվել

Մի քանի օր առաջ անսովոր գրություն էր հայտնվել Ախալքալաքի նախկին բերդի ավերակներում: Բերդի մի անկյունում է գտնվում կիսավեր նախկին մզկիթը, որի  մի պատին նոյեմբերի սկզբներին հայտնվել էին թուրքական կարմիր կիսալուսիններ և «Bir gün dönecegiz elbet» գրությունը, որը թուրքերեն նշանակում է «Մի օր մենք հաստատ կվերադառնանք»:
«Արևելք»-ի փոխանցմամբ,  Ախալքալաքի բերդը Ջավախքում թուրքական օկուպացիայի տարիներին թուրքական ադմինիստրացիայի նստավայրն էր: Բերդը գրավվել է 1828 թ. հուլիսի 23-ին, գեներալ Պասկևիչի կողմից, և անցել Ռուսական Կայսրությանը: Դրանից հետո այն որևէ ռազմական, սոցիալական կամ պատմական դեր չի խաղացել, և անցած համարյա 200 տարվա ընթացքում հիմնականում քայքայվել է:
Վերջին տասնամյակների ընթացքում Ջավախքի և Բորչալուի վրայով կոմունիկացիոն նախագծեր են իրականացվում, որոնք կապում են Ադրբեջանն ու Թուրքիան՝ Բաքու-Ջեյհան նավթատարը, Բաքու-Էրզրում գազատարը, Ղարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղին, Ղարս-Ծալկա-Բաքու ավտոմայրուղին և այլն: Մասնավորապես, վերջերս այդ մայրուղու համար բացվեց դեպի Թուրքիա նոր անցակետ, որը գտնվում է Ջիվանու հայրենի Կարծախ գյուղի մոտ:
Այս ամենի արդյունքում Աջարիայում, Ջավախքում, Բորչալուում և Վրաստանի հարավում ընդհանրապես օրեցօր ավելի զգալի է դառնում Թուրքիայի և Ադրբեջանի ներկայությունը: Ուստի հատկանշական է, որ Ջավախք այցելող թուրք «հյուրերը» փաստորեն, չեն մոռացել Ախալքալաքի բերդի տեղը և դրա ավերակներ այցելելով «հուզական» մակագրություններ են թողել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: