ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը հատուկ ջոկատայիններ կուղարկի Սիրիա

Ամերիկյան հատուկջոկատայինները շուտով կմեկնեն Սիրիա: Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, այդ մասին խոստացել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ԱՄՆ-ի պայքարը համակարգող Բրեթ Մաքգուրկը:

«Նրանք առաջ կքաշվեն շատ շուտով»,- հայտարարել է նա՝ CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Մաքգուրկի խոսքով՝ «այդ ջոկատները շատ հաջող ռազմական գործողություններ են իրականացնում» իսլամիստ ծայրահեղականների դեմ: Նա նշել է, որ քրդերն «ուժերը կենտրոնացնում են ԻՊ-ի մայրաքաղաք Ռաքքան մեկուսացնելու համար»: Նրանց հաջողվել է ԻՊ-ից հետ ստանալ ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր՝ ոչնչացնելով ավելի քան 300 զինյալի:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերին արտոնել էր Սիրիա ամերիկացի զինծառայողներ ուղարկելը՝ քրդական ջոկատներին Սիրիայի տարածքում ԻՊ-ի դեմ պայքարին օգնելու համար։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: