ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեմիրթաշի դեմ մահափորձ է իրականացվել

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի ծառայողական մեքենայի ուղղությամբ կրակոց են հնչել։ 

NEWS.am-ի փոխանցմամբ՝ անհայտ անձը հրազենից կրակել է HDP-ի առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի ծառայողական մեքենային։  Ավտոմեքենայի ապակիները զրահապատ են, ինչի արդյունքում հանցագործին չի հաջողվել վնասել Սելահաթին Դեմիրթաշին։ 

Այս դեպքից հետո Դեմիրթաշը սոցկայքում արել է հետևյալ գրառումը․ «Մահը Աստծո հրամանն է»։ 

Նշենք, որ HDP-ն Թուրքիայի պատմության մեջ միակ խորհրդարանական կուսակցությունն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ իր նախընտրական ծրագրում ներառել Ցեղասպանության ճանաչման համար պայքարը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: