ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԻՊ-ը սպառնում է Վրաստանին. «մի՛ կարծեք, որ Խալիֆաթը հեռվում, մենք մոտ ենք…»

Համացանցում «Իսլամական պետության» անունից վրացերենով հայտարարություն է տարածել, որի հեղինակները դիմում են Վրաստանի մուսուլմաններին՝ կոչ անելով աջակցել «Իսլամական պետությանը», իսկ վրացական իշխանություններին սպառնում են խալիֆաթի հաստատումով: Տեսանյութում իսլամիստները սպառնում են «Վրաստանի անհավատներին, եթե նրանք չդադարեն մուսուլմանների հետապնդումները»: «Մի՛ կարծեք, որ Խալիֆաթը գտնվում է հեռվում: Մենք մոտ ենք…», - ասվում է իսլամիստների ուղերձում:

Վրաստանի պետանվտանգության ծառայությունում, որը զբաղվում էր այդ տեսանյութի հետաքննությամբ, հայտնել են, որ հաղորդագրության հեղինակներից 3-ը հանդիսանում են վրացական Օզուրգետի քաղաքի բնակիչներ, իսկ մեկը՝ Բաթումիի: Նշվում է, որ նրանք բոլորը որոշ ժամանակ առաջ միացել էին «Իսլամական պետությանը»:

Փորձագետները կարծում են, որ այս սպառնալիքները որևէ լուրջ վտանգ չեն ներկայացնում և ավելի շուտ կոչված են երկրում վախի մթնոլորտ առաջացնելուն:  

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հետաքննում է ծայրահեղականություն քարոզող վրացերեն լեզվով կայքի հայտնվելու փաստը: «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է կայքի էջի վրացերեն սքրինշոթը՝ «Խալիֆաթ-ԻՊ»: Սակայն, ինչպես նշել է պետանվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Լևան Իզորիան, սա միակ նման կայքը չէ: «Բացի այդ էջից, գոյություն ունեն նաև ուրիշներ, և այդ փաստով հետաքննություն է սկսվել: Բնականաբար, ելնելով հետաքննության շահերից և օպերատիվ միջոցառումներից՝ մենք հետևում ենք, թե ոովքեր են ակտիվ օգտատերերը: Բայց մոտ ժամանակներս մենք դատարան կդիմենք նման կայքերի արգելքի համար»,- ասել է նա:

Չնայած պաշտոնական տվյալներ չկան Վրաստանում իսլամիստների քանակի մասին, սակայն, տարբեր աղբյուրների համաձայն, իսլամիստները մեկ օրվա ընթացքում կարող են հավաքագրել 2000-3000 մարդ, հայտնում է kavpolit.com-ը: Նշենք նաև, որ լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում Սիրիայում և Իրաքում ԻՊ դրոշի տակ կռվող Վրաստանի քաղաքացիների մասին:  

Վրաստանն ԻՊ կողմնակիցների կողմից ակտիվորեն օգտանգործվում է նաև որպես տարանցման երկիր: «Կանխվել են օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում նաև՝ աֆրիկյան ու արաբական երկրների կողմից, Վրաստան մուտք գործելու տասնյակ դեպքեր, որոնք փորձել են Վրաստանն օգտագործել որպես տարանցիկ երկիր՝ այստեղից Թուրքիա, ապա նաև Սիրիա ընկնելու համար»,- ավելի վաղ «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Իզորիան։ Նրա խոսքով՝ Վրաստանի Պետանվտանգության ծառայությունն օգտվում է գործընկեր երկրների տրամադրած՝ ահաբեկիչների տվյալների մասին ցուցակից, որում ընդգրկված է ավելի քան 1000 մարդ. «Խոսքը ոչ միայն ակտիվ, այլև պոտենցիալ ահաբեկիչների մասին է։ Միայն Սոմալիից նման անձանց թիվը գերազանցում է 30-ը»։

Նշենք, որ Փարիզի ահաբեկչություններից հետո Վրաստանում  ձեռնարկվել են մի շարք անվտանգության միջոցառումներ, այդ թվում՝ ուժեղացվել է անվտանգությունը սահմաններին և օդանավակայաններում: Ուժեղացվել է հսկողությունը նաև ռազմավարական առումով բոլոր կարևոր օբյեկտներում: Ասիական ու աֆրիկյան մի շարք երկրների քաղաքացիների համար Վրաստանը խստացրել է երկիր մուտք գործելու պայմանները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: