ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ օդանավի խոցումը հարված է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին. Օհանյան

Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռը խոցելու դեպքն ուղղված էր ընդդեմ միջազգային ահաբեկչության հետ պայքարի: Այս մասին նոյեմբերի 25-ին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռը խոցելու փաստին:

«Իհարկե, այսօր միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է հենց այն դեպքին, որը տեղի է ունեցել Սիրիայի տարածքում: Կարծում եմ, որ այն ժամանակահատվածում, երբ միջազգային հանրության ջանքերը սևեռված են, համախմբված են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վրա, սա ուղղակի հարված էր այդ ջանքերին», - ասել է Օհանյանը, մեջբերում է Tert.am-ը:

ՀՀ պաշտպանության նախարարը հավելել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկեր է, ինչն էլ ակնհայտ է դարձնում, թե ինչպիսին կլինի ՀՀ դիրքորոշումն այս հարցում:

«Հիմա պետք է սպասել ու տեսնել՝ ինչպիսի զարգացումներ տեղի կունենան: Համապատասխան ղեկավարները, կարծում եմ, որոշումներ կընդունեն, իսկ միջազգային հանրության ջանքերը պետք է ուղված լինեն նրան, որ սրացումներ չլինեն», - ասել է նախարարը:

Հարցին, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ-թուրքական սահմանը հսկում են ռուս սահմանապահները, հնարավո՞ր է, որ ՀՀ հակաօդային պաշտպանության ուժերը բերվեն մարտական պատրաստվածության, Օհանյանը պատասխանել է. «Ռուսաստանի Դաշնության հետ մենք ունենք ընդանուր օպերատիվ մարտական պլանավորում, որի շրջանակում իրականացնում ենք մեր ընդհանուր գործունեությունը: ՌԴ համապատասխան բազայի մասնակցությունն այդտեղ ընդհանրացնում է անվտանգության ապահովման խնդիրները: Կարծում եմ, որ այս պլանների շրջանակում էլ մենք այսօր գործում ենք»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: