ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցեղասպանության ճանաչման պատճառով Թուրքիան խզել է Պարագվայի հետ հարաբերությունները

Թուրքիան կասեցրել է երկկողմ հարաբերությունները Պարագվայի հետ և սպառնում է բոյկոտել նաև այդ երկրի հետ առևտուրը: Այդ մասին հայտնում է Asbarez-ը` նշելով, որ թուրքական կողմի նման դիրքորոշումը պայմանավորված է հոկտեմբերի 29-ին Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունմամբ: 

Արգենտինայում Թուրքիայի դեսպան Թաներ Կարակասը, ով ղեկավարում է նաև Պարագվայում և Ուրուգվայում թուրքական հյուպատոսարանները, օրինագծի առնչությամբ հանդիպել է Պարագվայի Սենատի արտաքին և միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոգադոյին` իր  անհամաձայնությունը հայտնելով հարցի շուրջ:

Հանդիպումից հետո Բոգադոն մանրամասնել է, որ Կարակասին առանձնապես անհանգստացրել է 20-րդ դարասկզբին տեղի ունեցած դեպքերը «ցեղասպանություն» եզրույթով բնորոշելը: 

Պարագվայցի պաշտոնյան միևնույն ժամանակ հիշեցրել է, որ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը չի պարտադրում երկրի կառավարությանն ընդունել այն և դրա հիման վրա վարել արտաքին քաղաքականությունը: 

Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Ալֆոնսո Տաբակյանն այս կապակցությամբ նշել է, որ Թուրքիայի իշխանություններն իրենց դեսպանի միջոցով աննախադեպ ճնշում են գործադրում, ինչպես նաև շանտաժի են ենթարկում Պարագվային։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: