ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք քաղաքացիներին Մոսկվայի օդանավակայանից հետ կուղարկեն Թուրքիա

Նոյեմբերի 26-ին Ստամբուլ–Մոսկվա չվերթն իրականացնող թուրքական ավիաընկերության ինքնաթիռի ուղևորների ազատ տեղաշարժը սահմանափակվել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի աշխատակիցների կողմից: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական իշխանամետ Sabah կայքին:

Թուրքական Doğan լրատվական գործակալության թղթակցի հետ հեռախոսազրույցում  ինքնաթիռի ուղևոր, թուրք գործարար Ջեմիլ Օզդեմիրը հետևյալ մեկնաբանություններն է արել. «Մենք մի ռուսական ընկերության հետ գործարքի համար էինք եկել: Այստեղից Պերմ պիտի մեկնեինք: Բայց անձնագրերի ստուգման ժամանակ իմ և Թուրքիայի քաղաքացի հանդիսացող մյուս ուղևորների անձնագրերը վերցրեցին ու պատվիրեցին սպասել: Հինգ ժամ անց ռուս ոստիկանն ասաց, որ մեզ հետ են ուղարկելու Թուրքիա: Մեզ այստեղ փախստականների պես են վերաբերվում»:

Թուրք գործարարը նշել է նաև, որ իրեն և 15 թուրքերի այդ ընթացքում  հարկադրաբար պահել են սպասասրահում՝ զրկելով սննդից և ջրից:

Նշվում է նաև, որ ուղևորներից ոչ մեկին թույլ չի տրվել երկիր մուտք գործել, նրանց Թուրքիա կուղարկեն տեղական ժամանակով 21.00-ի թռիչքով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 56%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    4 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: