ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավագույն գաղափարների հեղինակները պարգևատրվել են

Այսօր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում ամփոփվել են նորարարական և հանրային հնչեղություն ունեցող գաղափարների մրացույթի արդյունքները։ 40 հայտերից 5-ն արժանացել են մրցանակների։

Մրցույթը կազմակերպվել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի և «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական և վերլուծական հասարակական կազմակերպության կողմից։ Մրցույթի նպատակն է խթանել երիտասարդ գիտնականների, ուսանողների, ասպիրանտների, վերլուծական կենտրոնների և հասարակության այլ ներկայացուցիչների շրջանում նորարարական և հանրային կարևորություն ունեցող գաղափարների գեներացիան, ուշադրություն հրավիրել նման գաղափարների և նախագծերի կարևորության վրա։

Մրցույթում առաջին տեղ է զբաղեցրել Չինաստանի «Նանկինի» համալսարանի դոկտոր Մհեր Սահակյանը՝  «Հայաստան – Սփյուռք հարաբերություններ, և հայկական հանրության անվտանգությունն ամրապնդելու 2 առաջարկ» հայտի համար (300 հազ դրամ), 2-րդ տեղը՝ քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Մարկարովը և քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանը համատեղ «Եվրասիական հետազոտություններ» գիտակրթական համալիր նախագիծ» հայտի համար (200 հազ դրամ) և 3-րդ տեղը՝ «Այսօր» լրատվական գործակալության խմբագիր Սոնա Մարտիրոսյանը՝ «Տեղեկատվական անվտանգություն և մեդիա հետազոտություններ» հայտի համար (100 հազ դրամ)։

Բացի այդ, խրախուսական մրցանակներ են ստացել ԵՊՀ ուսանող Էրիկ Հովսեփյանը՝ «Կոռուպցիա և Հայաստան․սթափվելու պահը» հայտով և ՀՀ ՊԿԱ ասպիրանտ, «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը՝ ««ԵԱՏՄ. կառույցի էությունն ու ընձեռած հնարավորությունները» տեղեկատվական փաթեթի պատրաստում» հայտով։

Մրցույթի կազմակերպիչները նշել են նման մրցույթների անցկացման կարևորությունը երկրի ինտելեկտուալ ռեսուրսի զարգացման համար։ «Մենք ուշադրությամբ կհետևենք Հայաստանում ինտելեկտուալ ռեսուրսի զարգացմանը, և եթե մեր այս մրցույթն իր արդյունքներն ունենա, կշարունակենք այն անցկացնել տարին 2 անգամ»,- նշել է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը։

Մրցույթի կազմակերպիչները, մասնավոապես՝ «Նորավանք» հիմնադրամը, նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել մրցանակակիր հայտատուներից մի քանիսի հետ նրանց գաղափարների կյանքի կոչման հարցում համագործակցության վերաբերյալ։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: