ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ-ն դառնում է կոռումպացված համակարգի մասնիկը. Դավիթ Բաբայան

Սարսանգի ջրամբարն ու ամբարտակը շատ լավ վիճակում են գտնվում և համապատասխանում են բոլոր միջազգային չափանիշներին։ Այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԵԽԽՎ հերթական ադրբեջանամետ քայլը։

«Սարսանգի ամբարտակը շատ լավ վիճակում է գտնվում, և դա ասում ենք ոչ միայն մենք։ Ջրամբարը բազմիցս այցելել են նաև արտասահմանցի մասնագետները, որոնք հաստատում են մեր հայտարարությունը։ Ինչ վերաբերում է Սարսանգի կապակցությամբ ադրբեջանական հիստերիային, ապա ամբարտակի «անհուսալիության» մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և հերթական սև PR-ի փորձ են»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ զեկուցողն անգամ չի այցելել ջրամբար, որի մասին զեկույց է պատրաստել, ապա ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ զեկուցողն անում է այն, ինչ նրան թելադրել է Ադրբեջանը։ «Ցավում եմ, որ ԵԽԽՎ-ն դառնում է կոռումպացված համակարգի մասնիկը»,- ասել է Բաբայանը։

Միաժամանակ նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղը պատրաստ է ընդունել բոլոր նրանց, ովքեր ցանկություն են հայտնում օբյեկտիվ ուսումնասիրել իրավիճակը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵԽԽՎ-ն նախօրեին ուշ երեկոյան հրապարակել էր «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները զուրկ են ջրից» թեմայով զեկույցի նախագիծը։ Դրա հեղինակը Բոսնիա և Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է։ Փաստաթուղթը ներկայացվելու է սոցիալական հարցերով հանձնաժողովին։ Զեկույցում մասնավորապես առաջարկվում է «ափսոսանք հայտնել ԵԽԽՎ-ին վերանորոգման աշխատանքների թերի իրականացման համար, ինչը սպառնալիք է ստեղծում ողջ սահմանամերձ տարածաշրջանի համար»։

Նշենք, որ Մարկովիչը նման հայտարարություններ է արել առանց տեղանքին ծանոթանալու, քանի որ հրաժարվել էր այցելել Լեռնային Ղարաբաղ։ Որպես պատճառ՝ նա նշել էր հայկական կողմի ստեղծած խոչընդոտները։ ԼՂՀ նախագահին այցելության խնդրանքով նամակ գրել նա նույնպես հրաժարվել էր։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: