ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ պայմանավորվեց Օլանդն Օբամայի և Պուտինի հետ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև նախօրեին կայացած հանդիպման հիմնական արդյունքը դարձել է այն որոշումը, համաձայն որի՝ հարվածներ չպետք է հասցվեն այն խմբավորումներին, որոնք պայքարում են ահաբեկիչների դեմ: «Կոալիցիայի համար կարևոր է աջակցել այն խմբավորումներին, որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ», - նշել է Օլանդը՝ ընդգծելով, որ հարվածներ պետք է հասցվեն միայն «Իսլամական պետության» և ջիհադիստական այլ խմբավորումների դիրքերին: Պուտինը, հաստատելով Օլանդի խոսքերը,  հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Սիրիայում մի շարք ապստամբական խմբերի, սակայն սիրիական բանակն ու Բաշար Ասադը Ռուսաստանի համար մնում են ահաբեկիչների դեմ պայքարում գլխավոր դաշնակիցները։

Նշենք, որ Օլանդը Ռուսաստան էր ժամանել ԻՊ դեմ պայքարող հիմնական ուժերի ջանքերը միավորելու առաքելությամբ: Մինչ այդ՝ նոյեմբերի 24-ին, Ֆրանսիայի նախագահը Վաշինգտոնում այս հարցով բանակցություններ էր անցկացրել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Սակայն, ինչպես երևում է բանակցությունների արդյունքում Օբամայի արած հայտարարությունից, Օլանդի այդ փորձը ձախողվել էր: Մասնավորապես Օբաման բացառել էր Ռուսաստանի հետ համագործակցությունը, քանի դեռ Մոսկվան շարունակում է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

Սիրիայի ապագայի և դրանում Ասադի դերակատարման վերաբերյալ Մոսկվայի և Արևմուտքի միջև առկա առանցքային տարաձայնությունները ներկայումս հանդիսանում են ԻՊ դեմ լայն կոալիցիա ստեղծելու և ահաբեկչության դեմ ավելի արդյունավետ պայքարելու հիմնական խոչընդոտը: Կրեմլը, ի տարբերություն Արևմուտքի, կարծում է, որ Ասադի ճակատագիրը պետք է որոշի սիրիացի ժողովուրդը:

Ինչ վերաբերում է Փարիզի առաջարկած լայն կոալիցիայի գաղափարի վերաբերյալ ռուսական կողմի կարծիքին, ապա Օլանդի հետ հանդիպման արդյունքում Ռուսաստանի նախագահը նշել է, որ պատրաստ է համագործակցելու ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ: «Մենք հարգանքով ենք վերաբերվում այդ կոալիցիային, որը գլխավորում են ամերիկացիները, և պատրաստ ենք նրա հետ համագործակցել»,- ասել է Պուտինը բանակցություններին հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ: Պուտինը միևնույն ժամանակ ընդգծել է, որ «միջադեպերն՝ ինչպիսին է ռուսական ինքնաթիռի ոչնչացումը և ռուս զինծառայողների՝ օդաչուի ու ծովային հետևակայինի սպանությունը բացարձակապես անընդունելի են», և նման միջադեպերի կրկնության դեպքում Ռուսաստանին ոչ մի կոալիցիայի հետ համագործակցություն չի հետաքրքրի: Ի դեպ, Պուտին-Օլանդ հանդիպման գլխավոր թեմաներից մեկը եղել է թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական «Սու-24» ռմբակոծիչի խոցման հետ կապված իրավիճակը:

Փորձագետները կարծում են, որ հենց այս միջադեպը մետ ապագայում անհնարին կդարձնի ԻՊ դեմ պայքարող առաջատար ուժերի՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի գլխավորած կոլաիցիայի միջև համագործակցությունը, որը վերջինների կածիքով միանգամայան հավանական է հետագայում:

Ավելացնենք, որ նոյեմբերի 13-ի Փարիզի ահաբեկչություններից հետո Օլանդի կողմից առաջարկած լայն կոալիցիայի ստեղծմանը աջակող երկրների թիվն ավելանում է: Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու գաղափարին աստիճանաբար հակվում է նաև Մեծ Բրիտանիան, որի օրենսդիր մամինը Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու մասին որոշում կընդունի դեկտեմբերի սկզբին:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    20 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: