ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաստուրմայի ու սուջուխի հայկական բրենդը՝ ԵԱՏՄ շուկայում

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության միջև ընթացած բանակցությունների արդյունքում ԵԱՏՄ ռեեստրում գրանցված մսամթերքի արտադրությամբ կամ վերամշակմամբ  զբաղվող հայկական ընկերությունները կարող են զբաղվել 72OC և ավելի բարձր ջերմաստիճանի ներքո մշակված  մսամթերքի արտահանմամբ: Արդյունքում ՀՀ Կառավարությունն իր հերթին բարենպաստ պայմաններ է ստեղծում հայկական արտադրանքի արտահման համար՝ փոփոխություններ կատարելով ոլորտի կարգավորմանն ուղղված որոշումների մեջ:

Մասնավորապես, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից մշակվել և նախապատրաստվել է ԻՍՕ 10304-1:2007 միջազգային ստանդարտին ներդաշնակ «Ջրի որակ. բրոմիդների, քլորիդների, նիտրատների, ֆոսֆատների հետազոտությունը հեղուկային իոնափոխանակման քրոմատոգրաֆիկ մեթոդով» ստանդարտը՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացված առաջարկությամբ:

Կառավարությունն էլ իր հերթին նոյեմբերի 26-ի նիստի օրակարգում ընդգրկված նախագծով հաստատեց  ԵԱՏՄ ТР ТС 034/2013 «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման անհրաժեշտությունը ոլորտի տնտեսվարողների կողմից: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Ազգային ստանդարտների մշակման ծառայությունների ծրագրում բաստուրմայի և սուջուխի վերաբերյալ ազգային ստանդարտի մշակում կապահովվի:

ՀՀ տնտեսության համար սա շատ մոտիվացնող քայլ է երկու մասով. նախ, որ ոլորտի շահագրգիռ կողմերը արտահանման հնարավորությունից օգտվելու համար պետք է գրանցվեն ԵԱՏՄ ռեգիստրում, մյուս կողմից՝ Հայաստանը կարող է ԵԱՏՄ շուկայում հանդես գալ սեփական բրենդով:

Լավ կլինի, որ գործընթացը լինի շարունակական ու ընդգրկի նաև այլ ոլորտներ, որոնցով կարելի է եվրասիական միասնական շուկայում հանդես գալ հայկական դեմքով: Դրանցից կարող են լինել հայկական չրարտադրությունը, գորգագործությունը, տրիկոտաժի արտադրությունը, կոշիկի և այլ ապրանքատեսակների արտադրությունը: Հասկանալի է, որ նշված ապրանքների արտահանումը, ապրանքի արտադրական ծավալի աճին զուգահեռ, կստեղծեն նաև նոր աշխատատեղեր երկրում՝ ապահովելով բնակչության զբաղվածությունն ու կրճատելով սոցիալական մի շարք խնդիրներ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    5 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: