ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետք չէ ներկայացնել Ադրբեջանի մոտեցումները որպես եռանախագահների դիրքորոշում. Էդվարդ Նալբանդյան

 Նոյեմբերի 26-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Թբիլիսիում կայացած Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հայտարարել է, թե իբր Սերգեյ Լավրովն ինչ-որ առաջարկ է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ։ Ըստ Մամեդյարովի, իբր ասվել է, թե «հարկավոր է կենտրոնանալ հայկական զինված ուժերի դուրս բերման, տեղահանված անձանց վերադարձի և ԼՂ հայկական ու ադրբեջանական համայնքների միջև շփումների հաստատման վրա»:

Թբիլիսիում կայացած Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարի պնդումներին, հայտնել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը` փոխանցելով ՀՀ ԱԳ նախարարի խոսքը:

Էդվարդ Նալբանդյանն ասել է.«Մենք՝ այստեղ բոլոր ներկաներս, կարող ենք միայն մեր տարակուսանքը հայտնել, ինչպես դա եղավ Ռիգայի գագաթաժողովի ժամանակ, երբ Ադրբեջանը մերժեց բոլորի՝ Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների կողմից գագաթաժողովի Եզրափակիչ հռչակագրում առաջարկված ձևակերպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որը հիմնված էր եռանախագահող երկրների ղեկավարների հայտնի հայտարարությունների վրա։ Դրանք, ինչպես հայտնի է, արտացոլում են մեկ ամբողջություն հանդիսացող` հիմնախնդրի կարգավորման սկզբունքները և տարրերը։ Հայտնի է համանախագահ երկրների, բնակաբար նաև` Ռուսաստանի` Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասնական մոտեցումն առ այն, որ այդ սկզբունքների և տարրերի նկատմամբ ընտրովի մոտեցումը անհնարին կդարձնի հիմնախնդրի կարգավորումը»։

«Պետք չէ ներկայացնել Ադրբեջանի մոտեցումները որպես եռանախագահների դիրքորոշում, առավելևս, որ այդ տարրերը և սկզբունքները հրապարակված են հինգ հայտնի հայտարարություններում։

Իսկ այն, ինչպես ներկայացնում է Ադրբեջանի արտգործնախարարը և փորձում է դա վերագրել Սերգեյ Լավրովին, այդպիսի մոտեցում Ռուսաստանի արտգործնախարարը հայկական կողմին չի արտահայտել, չեմ էլ կարծում, որ նման մոտեցում արտահայտած լինի ադրբեջանական կողմին: Պետք չէ գլխիվայր դնել իրականությունը»,-ասել է ՀՀ արտգործնախարարը: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: