ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքական լրատվամիջոցը մեղադրել է Ռուսաստանին «գյուլենականների հետ հակաէրդողանական հոդվածներ տարածելու մեջ»

Իշխանամետ հրապարակումներով հայտնի թուրքական  Aksam թերթի կայքը ռուսական մամուլին մեղադրում է գյուլենականների հետ միասին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թիրախավորելու մեջ:

Աղբյուրը նշում է, որ ռուսական մամուլը շրջանառում է  2013-ի դեկտեմբերին Թուրքիայում մեծ աղմուկ հանած «Մեծ կաշառք» կոռուպցիոն սկանդալի օրերին համացանցում մեծ տարածում գտած Էրդողանի հեռախոսազրույցների ձայնագրությունները, հաղորդում է ermenihaber-ը:

Aksam-ը նշում է նաև, որ տարիներ առաջ Ռուսաստանը ԱՄՆ-ի շահերին ծառայելու մեղադրանքով արգելել էր գյուլենական դպրոցների գործունեությունն իր տարածքում, իսկ այժմ քարոզչություն իրականացնելու նպատակով գրկաբաց ընդունում է գյուլենականներին:

«Գյուլենական համայնքին մոտ կանգնած անձիք սոցցանցերում տարածում են ռուսական մամուլի հակաթուրքական ու հակաէրդողանական հրապարակումներ»,- գրում է թուրքական լրատվամիջոցը:




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: